Գլխավոր Լրահոս

IATA-ն 2013թ. ավիափոխադրողների շահույթի աճ է կանխատեսում

IATA-ն 2013թ. ավիափոխադրողների շահույթի աճ է կանխատեսում

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) դեպի բարձրացում է վերանայել աշխարհի ավիաընկերություների տարեկան շահույթի կանխատեսումը, հաղորդում է Bloomberg-ը: Այսպես 2013թ. ընկերությունների շահույթները կկազմեն $12,7 մլրդ, որը 20%-ով գերազանցում է ասոցացիայի մարտյան կանխատեսումը: IATA-ն ընթացիկ տարում ընկերությունների համար $711 մլրդ հասույթ  է կանխատեսում:

«Սա ոչ հեշտ բիզնես է: Ավիափոխադրողները ամեն օր պետք է հետևեն, որ ծախսերը չգերազանցեն եկամուտները: 2013թ. ավիաընկերությունների եկամուտը յուրաքանչյուր փոխադրված ուղևորի դիմաց կազմել է $4, որը զգալիորեն զիջում է սրճարանների մեծ մասում մեկ բուտերբրոդի արժեքին», -ասել է IATA գլխավոր տնօրեն Թոնի Թայլերը:

Ասոցացիայի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. ավիափոխադրողների ծանրաբեռնվածության մակարդակը ռեկորդային ցուցանիշի կհասնի՝ կազմելով 80,3%, որը 6 տոկոսային կետով գերազանցում է 2006թ. ցուցանիշը: 2013թ. ուղևորների ընդհանուր թիվն առաջին անգամ կգերազանցի 3 մլրդ-ը՝ կազմելով 3,13 մլրդ: Ինչ վերաբերում է ավիաբեռնափոխադրումներին, ըստ IATA-ի՝ այն անփոփոխ կմնա անցած տարվա համեմատ՝ կազմելով 52,1 մլրդ տ.:

IATA-ն դեպի բաձրացում է վերանայել բոլոր տարածաշարջանների ավիաընկերությունների շահույթները՝ բացառությամբ Լատինական Ամերիկայի՝ կանխատեսումը թողնելով անփոփոխ՝ $0,6 մլրդ: Ընթացիկ տարում եվրոպական ավիափոխադրողների շահույթը կկազմի $1,6 մլրդ, որը երկու անգամ գերազանցում է նախորդ կանխատեսումը: Ասիական ընկերությունների շահույթը կկազմի $4,6 մլրդ՝ նախորդ $4,2 մլրդ կանխատեսման համեմատ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում