Գլխավոր Լրահոս

2015թ. գործազուրկների թիվը` 208 մլն. ԱՄԿ

2015թ. գործազուրկների թիվը` 208 մլն. ԱՄԿ

Զարգացած տնտեսությունների գլխավոր խնդիրը շարունակում է մնալ քաղաքացիների միջև եկամուտների անհամաչափ բաշխումը, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում:

Զարգացած երկրներում միջին եկամուտներ ունեցող բնակչության թվաքանակը կրճատվում է գործազրկության մակարդակի աճի և աշխատավարձերի կրճատման  պայմաններում: Մյուս կողմից՝ բարձր ղեկավարությանը վճարվող պարգևավճարները շարունակում են աճել:

ԱՄԿ զեկույցի համաձայն՝ մինչև 2015թ. գործազուրկների թիվը կավելանա 8 մլն-ով՝ կազմելով 208 մլն: Ավելին՝ նման միտումների պահպանման դեպքում արդեն 2018թ. գործազուրկների թիվը կհասնի 214 մլն-ի:

«Հատկապես մտահոգիչ է իրադրությունը Եվրոպայի մի շարք երկրներում, և այն սկսում է սպառնալ այս երկրների տնտեսական և սոցիալական համակարգերին: Անհրաժեշտ է տնտեսության գլոբալ վերականգնում՝ հենված արդյունավետ ներդրումների վրա՝ այն համդրելով սոցիալապես անապահով և խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտապանությամբ», -ասվում է զեկույցում:

Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ միջին դասի մասնաբաժնի նվազումը պայմանավորում են փոքր և խոշոր բիզնեսի առավել ոչ իրավահավասար վիճակով: Այսպես՝ խոշոր ընկերությունների մեծ մասը կապիտալի շուկա կրկին մատչում ունեն, մինչդեռ փոքր բիզնեսի ստարտափերի վարկավորման համար բանկերը բավական խիստ պայմաններ են առաջադրել: Նման իրադրությունը խոչընդոտում է աշխատատեղերի վերականգնման գործըթնացին՝ երկարաժամկետ կտրվածքով վատթարացնելով  տնտեսական հեռանկարները:

«Զարգացած երկրներում միջին եկամուտներ ունեցող բնակչության թվաքանակի կրճատումը մտահոգիչ ազդակ է: Ընկերությունների երկարաժամակետ ներդրումային որոշումները կախված են միջին եկամուտ ունեցող բնակչության կայուն թվաքանակից», -ասել է ԱՄԿ փորձագետ Ռայմնոդ Տորեսը:

Վերջին տարիներին եկամուտների առավել անհամաչափ բաշխում արձանագրվում է Ֆրանսիայում,Դանիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Այսպես՝ Իսպանիայում 2010թ. միջին եկամուտներ ունեցողների թիվը կրճատվել է մինչև 46%՝ 2007թ. 50%-ի համեմատ: ԱՄՆ-ում տնտեսության վերականգնման սկզբանական փուլում  երկրի բնակչության ամենահարուստ 7%-ի անձնակքն միջոցներն ավելացել են: Մնացած 93%-ի եկամուտները նվազել են:  

ԱՄԿ-ը նշում է, որ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի զարգացող շուկաներում բնակչության միջին դասի թվաքանակը 2010թ. կազմել է 694 մլն՝ 1999թ. 263 մլն-ի համեմատ: Մյուս կողմից՝ գրեթե երկու անգամ ավելացել է գրեթե աղքատության շեմին գտնվողների թիվը: «Աղքատության ճիրաններից դուրս եկած բազմաթիվ ընտանիքներիս ներկայում կրկին աղքատություն է սպառնում», -ասվում է զեկույցում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում