Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն դեպի նվազեցում է վերանայել 2013թ. Ֆրանսիայի և Գերմանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն դեպի նվազեցում է վերանայել 2013թ. Ֆրանսիայի և Գերմանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը դեպի է նվազեցում է վերանայել 2013թ. Գերմանիայի ՀՆԱ-ի աճը, որը կկազմի 0,3%՝ ավելի վաղ կանխատեսված 0,6%-ի համեմատ:  

ԱՄՀ-ը կանխատեսման վերանայումը պայմանավորել է եվրոգոտւմ ռիսկերի մեծացմամբ, որոնք իրենց հերթին բացասաբար են ազդում արտահանման ոլորտի՝ հետևապես նաև՝ ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա: Բացի այդ՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում նվազել է ներդրումների ծավալը, և բանկային համակարգը առավել խսցելի է դարձել:

Կազմակերպության փորձագետները Գերմանիայում տնտեսական աճի արագացում են կանխատեսում տարվա երկրորդ կեսին, ավելին՝ 2014թ. համար կանխատեսվում է 1,3% աճ:

ԱՄՀ-ն Գերմանիային տնտեսության վերականգնման մի շարք տարբերականեր է առաջարակել: Այսպես՝ կազմակերպութան փորձագետները Բեռլինին խորհուրդ են տալիս  աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ու աշխատանքային ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված բարեփոխումներ անցկացնել, ընդ որում՝ հարկային արտոնությունների սահմանումը և մասնագիտական որակավորման ստացման պայմանների խստացումը կարող է արագացնել դրանց անցկացումը:

ԱՄՀ-ն Ֆրանսիային ևս խորհուրդ է տվել արագացնել բարեփոխումների անցկացումը՝ բարձրացնելու համար մրցունակությունը:

Կազմակերպությունը 2013թ. Ֆրանսիայի ՀՆԱ-ի աճը ևս դեպի նվազեցում է վերանայել: Ըստ ԱՄՀ-ի՝ ընթացիկ տարում Ֆրանսիայի տնտեսությունը կկրճատվի 0,2%-ով՝ ավելի վաղ կանխատեսված 0,1%-ի համեմատ:

Ֆրանսիայում ԱՄՀ առաքելության ղեկավար էդվարդ Գարդները աճի հիմնական խոչընդոտ է համարում գործազրկության բարձր մակարդակը, որը կազմում է 11%: Ընդ որում՝ ԱՄՀ-ն չի հավատում Ֆրանսիայի կառավարության՝ գործազրկության մակարդակը մինչը տարվերեջ կրճատելու խոստամանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում