Գլխավոր Լրահոս

Արգելվել է Apple-ի սմարթֆոնների և պլանշետների ներմուծումը ԱՄՆ

Արգելվել  է Apple-ի սմարթֆոնների և պլանշետների ներմուծումը ԱՄՆ
ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը արգելել է ամերիկայն Apple ընկերության iPhone 4, iPhone 3GS սմարթֆոնների և iPad 2 ու  iPad 3G  պլանշետների ներմուծումը ԱՄՆ, հաղորդում է Reuters-ը: Հանձնաժողովը իր որոշումը պայմանավորել է հանգամանքով, որ Apple-ը նախագծման ժամանակ խախտել է հարավկորեական Samsung Electronics-ի արտոնագրային իրավունքը: Apple-ի սմարթֆոններն ու պլանշետները արտադրվում են Չինաստանում, և հանձնաժողովի որոշումը կորպորացիային, ըստ էության, զրկում է իր արտադրանքը ԱՄՆ-ում վաճառելու հնարավորությունից: Որոշումը, որը Apple-ի համար տեսականորեն ենթադրում է նաև բազմամիլիարդանոց վնասներ, նախագահ Բարաք Օբաման 60 օրում կարող է չեղյալ հայտարարել: Մի շարք փորձագետների խոսքով՝ Օբամայի վարչակազմը դեմ է այդպիսի արգելքներին: Ավելին՝ հունիսի 4-ին Սպիտակ տունը հանձնաժողովի լիազորությունները սահմանափակող օրենսդրական նախագիծ է ուղարկել Կոնգրես: Apple-ը հայտարարել է, որ հիասթափված է հանձնաժողովի որոշումից և ամեն ինչ անելու է դրա վերանայման համար: Հանձնաժողովի՝ հօգուտ Samsung-ի որոշումն առնչվում է ընդամենը մեկ՝ CDMA (Code Division Multiple Access) արտոնագրին: Apple-ի պնդմամբ՝ արտոնագիրը չափորոշիչային է և ոչ խտրական:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում