Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունենրը մտադիր են հիմնել աշխահի ալյումինագործական խոշորագույն ընկերություններից մեկը՝ ավելի քան $15 մլրդ կապիտալիզացիայով, հաղորդում է Bloomberg-ը: Այն կստեղծվի Emirates Aluminium և Dubai Aluminium ընկերությունների հիման վրա:
Dubal-ի արտադրական հզորությունները ներկայում կազմում է 1,3 մլն տ/տարի: Emal ընկերությունը, որի արտադրական հզորությունը դեռևս 800 հազ./տարի է, մտադիր է 2014թ. ավարտել մոդեռնիզացման գործընթացը և հզորություններն ավելացնել մինչև 1,1 մլն տ/տարի:
Emirates Global Aluminium միավորված ընկերությունը ծրագրում է մինչև 2014թ.կեսերը ալյումինի արտադրության ծավալները հասցնել տարեկան 2,4 տ-ի:
Մի շարք փորձագետների և շուկայի խաղացողների կարծիքով՝ այս շուկայի հիմնական խնդիրը շարունակում է մնալ մետաղի գերարտադրությունը: Այսպես՝ աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկի՝ ռուսական «Ռուսալի» ներկայացուցիչները մայիսին հայտարարել են, որ աշխարհում արտադրվող ալյումինի շուրջ 20%-ը վնասաբեր է:
Bloomberg-ի տվյալների համաձայն՝ վերջին ութ տարում ալյումինի առաջարկը գերազանցել է պահանաջարկը: Ավելին՝ մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ առաջարկը կշարունակի գերազնացել պահանջարկը մինչև 2016թթ.:

Civilnet










