Գլխավոր Լրահոս

Ճապոնիայի վարչապետը աճի արագացման նոր ծրագիր է ներկայացրել

Ճապոնիայի վարչապետը աճի արագացման նոր ծրագիր է ներկայացրել

Ճապոնիայի բորսայական ինդեքսները շուրջ 4% անկում են արձանագրել վարչապետ Սինձո Աբեի՝ երկրի տնտեսական աճի վերականգնման ծրագրի հիմնական կետերի շուրջ ելույթին զուգահեռ, հաղորդում է Bloomberg-ը:
Այսպես՝ հունիսի 5-ին բորսայական առևտրաշրջանը փակվել Nikkei ինդեքսի 3,8% անկումով,  Topix-ը՝ 3,2%-ով: Երեսունամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է 0,09%-ով՝ մինչև 1,8%:

Աբեն տնտեսության վերականգնմանն ուղղված լայն բնույթի բարեփոխումներ է առաջարկում: Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է  փոխել կենսաթոշակային հիմնադրամների գործունեության կանոնները: Հիմնադրամները, ըստ Աբեի, պետք է հնարավորւթյուն ունենան ներդրումներ անել ոչ միայն պետպարտատոմսերում, այլև առավել ռիսկային արժեթղթերում, ինչը, իր հերթին, կարճաժամկետ հեռանկարում կապահովի ինդեքսների բարձր գնանշումները:
Աբեի կարծիքով՝ միջնաժամակետ հեռանկարում գործարար ակտիվության աճը պետք է ապահովեն օտարերկրյա կապիտալ ներգրավող տնտեսական հատուկ գոտիները: Նրա կառավորությունը մտադիր է նաև վերանայել քաղաաքաշիանական օրենսդրությունը՝ նոր նախագծերի իրականացումը դյուրացնելու, ինչպես նաև մինչև 2020թ. ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումները  մինչև 35 տրլն ավելացնելու նպատակով՝ հարկային արտոնությունների շնորհիվ:

Ըստ Աբեի՝ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է միավորել ֆերմերային բոլոր փոքր տնտեսությունները և մեծացնել տնտեսության բոլոր ոլորտներում կանանց մասնաբաժինը: Վարչապետը է եկամուտի աճի 3% միջին տեմպ է խոստացել, որը 1%-ով գերազանցում է Ճապոնիայի Կենտրոնական բանկի սահմանած թիրախային ցուցանիշը:
Ծրագիրն ամբողջությամբ կհրապարակվի հունիսի 12-ին և հունիսի 14-ին կներկայացվի կառավարության քննարկմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում