Գլխավոր Լրահոս

Համաեվրոպական ռեցեսիային միացավ նաև Ֆինլանդիան

Համաեվրոպական ռեցեսիային միացավ նաև Ֆինլանդիան

2013թ. առաջին եռամսյակում եվրոգոտու տնտեսությունը կրճատվել է 0,2%-ով՝ համեմատ նախորդ եռամսյակի, վկայում են Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի հունիսի 5-ին հրապարակած տվյալները: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 1,1%-ով։

Եվրոգոտու տնտեսությունն անկում է արձանագրում վեցերորդ եռամսյակն անընդմեջ. սա վերջին տասնամյակում ամենաերկարատև ռեցեսիան է։ 2012թ. եվրոգոտու տնտեսությունը կրճատվել էր 0,6%-ով։

Ֆինլանդիան՝ եվրոգոտու միակ երկիրը, որի վարկային վարկանիշը միջազգային վարկանշային «եռյակը» դեռ պահում է բարձրագույն՝ AAA մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ, ևս չի կարողացել խուսափել տեխնիկական ռեցեսիայից։ Ուշագրավ է, որ Ֆինլանդիան կարողացել է երկրի բյուջեի պակասուրդը պահել ՀՆԱ-ի 3% մակարդակում, ինչը չի հաջողվել անգամ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությանը՝ Գերմանիային։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ֆինլանդիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0,1%-ով, ընդ որում՝ անկում է արձանագրվել երրորդ եռամսյակն անընդմեջ: Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ն կրճատվել է 2,1%-ով։

Ֆինլանդիային ռեցեսիայից չի հաջողվել խուսափել եվրոգոտու մյուս երկրներում ցածր պահանջարկի պատճառով, քանի որ երկրի ՀՆԱ-ի 30%-ը բաժին է ընկնում արտահանմանը: Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը կրճատվել է 4%-ով։

Ֆինլանդիան, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների, եվրոգոտու չորս երկրներից է, որոնց պետպարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի 60%-ը՝ եվրոգոտում միջին 95,5%-ի համեմատ։

Ազդակ Լատվիայից
Հունիսի 4-ին Եվրահանձնաժողովը բավարարել է Ռիգայի հայտը՝ 2014թ. հունվարի 1-ից Լատվիայում եվրոն շրջանառության մեջ դնելու շուրջ։ Լատվիայի հյուսիսային հարևան Էստոնիան եվրոյի է անցել 2011թ.: Լիտվան համաեվրոպական արժույթի կանցնի 2015թ., Լեհաստանը ևս չի բացառում եվրոգոտուն անդամակցելու հնարավորությունը։

Փորձագետների կարծիքով՝ հարավեվրոպական երկրներում պարտքային ճգնաժամը շատերին է ստիպել մեկ անգամ ևս խորհել արժութային միությանն անդամակցելու նպատակահարմարության շուրջ։ Այս ֆոնին Լատվիայի անդամակցությունը կարող է հոգեբանական և քաղաքական դրական ազդակ դառնալ ամբողջ Եվրոպայի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում