Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն խոստովանել է, որ խաբել է Հունաստանին. WSJ

ԱՄՀ-ն խոստովանել է, որ խաբել է Հունաստանին. WSJ

Արժույթի միջազգային հիմնադրամը խոստովանել  է, որ վերջին երեք տարիներին Հունաստանի տնտեսական խնդիրների գնահատման և դրանց հիման վրա լուծումների առաջարկման հարցում լուրջ սխալներ է թույլ տվել: Ամերիկյան Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՀ փորձագետների՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, հաղորդել է, որ ԱՄՀ-ն մտադիր է զեկույց հրապարակել հունական ճգնաժամի հետ կապված իր սխալների վերաբերյալ:  

Փորձագետները նշում են, որ ԱՄՀ-ն փաստացի խախտել է իր իսկ կանոնները՝ ակնհայտորեն գերագնահատելով  Հունաստաանի՝ բյուջեի պակասուրդի և պետպարքտի կրճատման հնարավորությունները:

Վերջին երեք տարում հիմնադրամի տնտեսագետները և ղեկավար օղակի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հունաստանը կարող է սպասարկել իր պարտքերը:

ԱՄՀ ներքին քննարկումները վկայում են, որ հիմնադրամի փորձագետները չէին կարող երաշխավորել այդ հայտարարությունների արժանահավատությունը:  

Բացի այդ՝ ԱՄՀ-ն թերագնահատել է Հունաստանի տնտեսության համար բյուջետային ծախսերի բացասական հետևանքները:

Միջազգային դոնորների՝ Աթենքին ֆինանսական աջակցության հատկացման առանցքային պայման է եղել խիստ խնայողության քաղաքականության անցակցումը: Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը դիմել է ԱՄՀ՝ պահանջելով բացատրել՝ ինչու իրական տնտեսության վրա ծախսերի կրճատաման քաղաքականության բացասական հետևանքների ազդեցությունը նվազեցվել  և պարբերաբար վերանայվել է:
ԱՄՀ կանխատեսումների համաձայն՝ 2009-2012թթ. Հունաստանի ՀՆԱ-ն պետք է կրճատվեր 5,5%-ով, և 2012թ. գործազրկության մակարդակը պետք է կազմեր 15%:

Նշված ժամանակահատվածում Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 17%-ով, և 2012թ. գործազրկությունը կազմել է 25%, ինչը փորձագետներից շատերի համար Հունաստանում տնտեսական դեպրեսիայի և «կորսված սերնդի» գոյության մասին հայտարարությունների հիմք է դարձել: Թերթի հաղորդմամբ՝ փաստաթուղթը վկայում է, որ Հունաստանի «փրկությունը», ինչ տարբերակով այն իրականացվել է, շահավետ  է  եղել ոչ թե Աթենքին, այլ եվրոգոտուն: Ավելին՝ Հունաստանում ֆինանսական խնդիրների լուծման փորձերը նկարագրված են որպես «եվրոգոտում պարտքային ճգնաժամի հետաձգման փորձեր»:
ԱՄՀ փորձագետները փաստաթղթում նշել են, որ Հունաստանի պարտքային ծանրաբեռնվածության վերաբերյալ հետագա կանխատեսումները ևս սխալ են եղել, ընդ որում՝ բավական ծանրակշիռ:

ԱՄՀ տնտեսագետները խստորեն քննադատել են նաև Եվրահանձնաժողովին՝ նրան մեղադրելով ճգնաժամային մենեջմենթի փորձ չունենալու մեջ: «Եվրահանձնաժողովին մեծ դժվարությամբ է հաջողվել հասնել Աթենքի կողմից դրամավարկային քաղաքականության ընդամենը մի քանի կետերի իրականացմանը», -ասվում է փասատթղթում:
Եվրահանձաժողովի անդամները, ըստ ԱՄՀ-ի, առավելապես զբաղվել են ԵՄ նորմերի պահպանմանը հետևելուն՝ իրական բարեփոխումներ ներկայացնելու փոխարեն, որոնք կարող էին զգալիորեն աջակցել ճգնաժամում գտնվող Հունաստանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում