Կիպրոսի խորհդարանը նախագահին կոչ է արել երկիրը Եվրամիության ամենաաղքատ երկրների ցսնկում ընդգրկելու պահանջով դիմել Եվրահանձնաժողովին, հաղորդում է կիպրական Cyprus Mail-ը:
Դրա շնորհիվ Նիկոսիան ԵՄ ավելի մեծ թվով կառուցվածքային հիմնադրամներից կկարողանա ֆինանսական աջակցություն ստանալ:
Կիպրացի օրեսնդիրները նշում են, որ նման պահանջի անհարժեշտությունը պայմանավորված է երկրի տնտեսական իարդրության վատթարացմամբ:
2012թ. Կիպրոսը ֆինանսական աջակցության ստացման համար դիմել Եվրամիությանը՝ բանկերի վերակապիտալիզացիայի նպատակով: Դրանք զգալիորեն տուժել են հունական պետպարտատոմսերի զգալի արժեզրկման հետևանքով:
Այս ամենը Կիպրոսում ընթացիկ տարվա առաջին կեսին երկրում բանկային ճգնաժամի պատճառ դարձավ, երբ ավանդատուները սկսեցին զանգավածաբար դուրս բերել իրենց միջոցները բանկերից: տարբեր գնահատականների համաձայն՝ 2013թ. Կիպրոսի ՀՆԱ-ն կկրճատվի 10-15%-ով:
Եվրոպական կենտրոնական բանկի ապրիլյան ուսումանսիրությունը վկայում է, որ Կիպրոսի բնակիչները երեք անգամ հարուստ են գերմանացիներից: Կարգավորիչի տվյալների համաձայն՝ 2009-2010թթ. կիպրական միջին ընտանիքի եկամուտները կազմել են 670 €հազ.՝ գերմանական €200 հազ.-ի համեմատ:
Եվրոպական երկրները ԵՄ-ից ֆինանսական աջակցություն են ստանում ըստ իրենց որակավորման մակրդակի: 2004թ. Եվրահանձնաժողովը սահմանել է ԵՄ արժեքների, առաջնահերթությունների և խնդիրների համակարգը, ըստ որի՝ ԵՄ հիմնական առաջնահերթություններց մեկը կայուն զարգացման ապահովումն է: Այդ համակարգի համաձայն եվրոպական պետությունները նաև ֆինանսական աջակցություն են ստանում, ընդ որում՝ երկրները, որոնց ՀՆԱ-ի մակարդակը զիջում է 75%-ը՝ ԵՄ միջին ցուցանիշը, ֆինանսական առավել մեծ աջակցություն ստանալու հնարավորություններ ունեն:
Հունիսի 3-ին միջազգային վարկանշային Fitch գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկային վարկանիշը՝ B-ից B-՝ բացասական կանխատեսմամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանովորել է տնտեսության վերականգնման զգալի ռիսկերի պահպանմամբ:
Civilnet











