Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 1997թ. ի վեր առաջին անգամ գերազանցել է ներկրման ծավալները

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 1997թ. ի վեր առաջին անգամ գերազանցել է ներկրման ծավալները

Անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը վերջին 16 տարում առաջին անգամ գերազանցել է ներկրման ծավալները, վկայում են ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (Energy Information Administration) տվյալները, հաղորդում է Bloomberg-ը:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունահանման ծավալները աճել են մինչև 7,3 մլն բարել /օր, և ներկրումը նվազել է մինչև 7,27 մլն բարել/օր: Արդյունքում արդյունահանվող նավթը ներկարման ծավալները գերազանցել է 32 հազ. բարելով:

Վերջին անգամ այսպիսի իրադրություն ստեղծվել էր 1997թ. հունվարին:

EIA գնահատակաների համաձայն՝ 2012թ. ԱՄՆ-ում նավթի արդյունահանուыմը կազմել է 6,4 մլն բարել/օր, որը 0,8 մլն բարելով գերազանցում է 2011-ի ցուցանիշը: Կանխատեսվում է, որ աճը կպահպանվի նաև 2013թ.՝մինչև 14%` կազմելով 7,3 մլն բարել նավթ/օր և 2014թ. ևս 8%-ով՝ մինչև 7,9 մլն բարել նավթ /օր, որը 1988թ. ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշը կլինի:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում հեղուկ վառելիքի սպառումը բավական նվազել  է: Այսպես՝ եթե 2005թ. այն կազմել է 20,8 մլն բարել/օր, 2012թ. նվազել է մինչև 18,6 մլն բարել/օր: Վարչության կանխատեսման համաձայն՝ առաջիկա երկու տարիներին սպառումը աստիճանաբար կաճի մինչև 18,8 մլն բարել/օր՝ պայմանավորված հեղուկացված նավթային գազի սպառման ծավալների մեծացմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում