Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը՝ Facebook-ում

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հեռարձակում է սկսել Facebook սոցիալական ցանցում։ Ալիքը հասանելի է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում, հաղորդում է BBC-ն։
Հեռուստաալիքի նկատմամբ մատչում ստանալու համար հարկ է Facebook-ում գտնել Korean Central Television-ի էջը և «հավանել» այն։ Հեռուստաալիքով ցուցադրվում են հայրենասիրական հաղորդումներ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) պատմության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում հաղթանակների, նոր տեխնոլոգիաների զարգացման և ռազմական ձեռքբերումների, առաջնորդներ Կիմ Իր Սենի, Կիմ Չեն Իրի և Կիմ Չեն Ինի մասին։
Կորեական կենտրոնական հեռուստատեսությունը բացվել է 1987թ․։ Այն պետական ալիք է, որը հաղորդում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների տեսակետը։
Civilnet










