Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի հետախուզությունը խոստովանել է՝ ինտերնետի միջոցով հետևում է օտարերկրացիներին

ԱՄՆ-ի հետախուզությունը խոստովանել է՝ ինտերնետի միջոցով հետևում է օտարերկրացիներին

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ինտերնետային ընկերությունների միջոցով տեղեկատվություն են հավաքում միայն այն օգտագործողների մասին, որոնք ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն և գտնվում են այս երկրի սահմաններից դուրս, հաղորդում է Reuters-ը։ Քլեպերի խոսքով՝ ամերիկյան օրենքները դա թույլ են տալիս։

Այսպիսով՝ հետախուզության տնօրենը մեկնաբանել է ամերիկյան Washington Post և բրիտանական Guardian պարբերականների հրապարակումները, որոնցում վստահեցվում է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետևում են քաղաքացիներին ինտերնետի և հեռախոսի միջոցով։ Քլեպերի խոսքով՝ պարբերականների նյութերը պարունակում են «բազմաթիվ անճշտություններ»։

Washington Post-ը հունիսի 6-ին հրապարակել էր հոդված, որում վստահեցվում էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն մատչում ունեն այնպիսի ընկերությունների սերվերների նկատմամբ, ինչպիսին են Microsoft-ը, Yahoo-ն, Google-ը, Facebook-ը, PalTalk-ը, AOL-ը, Skype-ը, YouTube-ը, Apple-ը, և այնտեղից ստանում են օգտագործողների մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, ներառյալ՝ անձնական նամակագրությունը։

Այս նյութի հրապարակումից հետո նշված ընկերություններից մի քանիսը՝ Facebook-ը, Yahoo-ն, Google-ը, Apple-ն ու Microsoft-ը, հերքել էին, որ հատուկ ծառայություններին իրենց սերվերների նկատմամբ մատչում են տրամադրում։

Ավելի վաղ Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևում է ամերիկացիների հեռախոսային խոսակցություններին՝ համագործակցելով Verizon հեռախոսային օպերատորի հետ։ Այս ընկերությունը, ըստ պարբերականի տեղեկությունների, տվյալներ է տրամադրում իր հաճախորդների խոսակցությունների մասին դատարանի գաղտնի կարգադրությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում