Գլխավոր Լրահոս

Սպիտակ տունը Բեռնանկեին փոխարինող է փնտրում

Սպիտակ տունը Բեռնանկեին փոխարինող է փնտրում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն հրաժարվել է մասնակցել բանկի՝ օգոստոսին Ջեքսոն Հոլում (Վայոմինգ նահանգ) նախատեսված տնտեսական ամենամյա ֆորումին: Վերջին 25 տարում այս միջոցառումը բաց չի թողել ԴՊՀ ղեկավարներից որևէ մեկը: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Բեռնանկեի այս քայլը անուղղակիորեն վկայում է, որ նա իր պաշտոնից կհեռանա երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2014թ. հունվարին: Բեռնանեկի հավանական փոխարինողներ է համարվում  նրա տեղայկալ Ջանեթ Յելենը, որը կարող  է ԱՄՆ ԴՊՀ առաջին կին ղեկավարը դառնալ: Մեծ շանսեր ունի նաև ֆինանսների նախկին նախարար Թիմոթի Գայթները, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տունը պաշոտանպես հրաժարվել  մեկնաբանել Բեռնանաեի հաջորդի ով լինելու մասին տեղեկությունները: Բեռնանկեն արդեն հայտարարել է, որ անփոխարինելիներ չկան:  Bloomberg-ի հաղորդմամբ՝ Բեռնանեկն Օբամային ասել է նաև, որ ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարը, ինչպես նաև դրա հետևանքները ամբողջովին ուժերից զրկել են իրեն: Ակնկալվում է, որ Սպիտակ տունը Բեռնանեկի փոխարինողին կներակայացնի սեպտեմբերին:

ԴՊՀ ղեկավարի աթոռի հավակնորդը պետք է բավարարի մի շարք պահանջներ: Մասնավորապես՝  նա պետք է հանդես գա քաղաքական մեղմացման քաղաքականության շարունակման օգտին: Բացի այդ՝ պետք է արժանանա Սենատի հավանությանը, ինչպես նաև վայելի Օբամայի վստահությունը: ԴՊՀ ղեկավարը պետք է նաև փորձառու մենեջեր լինի , քանի որ հարկադրված է լինում պայքար մղել այս կամ այն ճգնաժամի դեմ:

Այսպես՝ Ալան Գրինսպենը հարկադրված է եղել պայքարել ԱՄՆ-ում սեպտեմեբրի 9-ի հարձակումների,  Long Term Capital Management  հեջ ֆոնդի , ինչպես նաև 1987թ. բորսայական շուկայի փլուզման հետևանքների դեմ: Թոլ Վոլկերի հիմնական խնդիրը 1970-ակնների վերջին 1980-ակնների սկզբին ստագֆլացիայի դեմ պայքարն էր:  

Ներկայում հիմնական թեկնածուներ են համարվում են Յալենը, Գայթները և Օբամայի ու Բիլ Քլինթոնի նախկին օգնական Լոուրենս Սամերսը: Հավակնորդների շարքում են նաև ԴՊՀ նախկին փոխնախագահներ Դոնալդ Կոնը և Ռոջեր Ֆերգյուսոնը: Վերջինս աֆրոամերիկացի է, ինչը, ըստ փորձագետների, կարող է զգալի խոչընդոտ լինել:  Barclays-ի փորձագետ Նայքլ Գեյփենի կարծիքով՝ եթե նախագահական ընտրություններում հաղթեր հանրապետական Միթ Ռոմնին հավակնորդների ցուցակը բոլորվին այլ կլիներ, մինդեռ այս պայմաններում ով էլ փոխարինի Բեռնանկեին շարունակելու է նրա քաղաքականությունը:

Ջանեթ Յալեն

Ֆավորիտ է համարվում Յալենը՝ Նոբելյան մրացանակակիր տնտեսագետ Ջորջ Ակերլոֆի կինը: Նա ավելի քան տասը տարի աշխատել է Բեռնանեկի հետ, ակտիվորեն աջակցել ԴՊՀ քաղաքականությանը այն ժամանակ, երբ Վաշինգտոնում թերահավատ էին խթանման քաղաքականության նպատակահարմարության մեջ: Ըստ Գեյփենի՝ թեև Յալենը վայելում է կոլեգաների հարգանքը, Օբաման նրան այդքան լավ չի ճանաչում: Ճգնաժամային մենեջմենթի նրա փորձը պետք է գնահատել ըստ Սան Ֆրանցիսկոյի ԴՊՀ -ի, որը նա ղեկավարել է ֆինանսական ճգնաժամի ընթացքում:

Թիմոթի Գայթներ

Գայթները ճգնաժամային փորձառու մենեջեր է, որը վայելում է նախագահ Օմաբայի վստահությունը: Հիմնական խնդիրն այն է, որ նա չի ցանկանում վերադառնալ Վաշինգտոն աշխատանքի ՝ նախընտրելով գիրք գրել: Մյուս կողմից՝ Օբամային նախկինում հաջողվել է համոզել Գայթներին ֆինանսների նախարարի պաշտոնում մնակ չորս տարի: «Նա չի ցանկանում գլխավորել ԴՊՀ-ն, սակայն ամեն ինչ հնարավոր է. երբ նախագահն է Ձեզ դիմում, «ոչ» ասելը բարդ է», -ասել է Դեյփենը:

Լոուրենս Սամերս

Հիմնական հավակնորդների եռյակը եզրափակում է ֆինանսների ևս մեկ նախկին նախարար Լոուրենս Սամերսը: Օբամայի նախագահության շրջանում նա ղեկավարել է նաև Ազգային տնտեսական խորհուրդը: Սամերսը պետության ՝ տնտեսության աջակցման քաղաքականության կողմնակից է: Նրա մասնագիտական որակները Օբաման բարձր է գնահատում: Սամերսը իր մասնագիտական հմտությունները դրսևորել է հատկապես 1997թ. ասիական ճգնաժամի ընթացքում: Փորձագետների մի մասի կարծիքով՝  ֆինանսական ճգնամին չմիջամտության նրա քաղաքականութունն է հենց վերջին ճգնաժամի պատճառաը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում