Գլխավոր Լրահոս

Հայտնի է ԱՄՆ հետախուզության տվյալների արտահոսքի կազմակերպիչը

Հայտնի է ԱՄՆ հետախուզության տվյալների արտահոսքի կազմակերպիչը
Բրիտանական Guardian պարբերականը բացահայտել է ԱՄՆ-ի հետախուզական գործունեության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի աղբյուրը: Ըստ պարբերականի` տեղեկատվության արտահոսքը կազմակերպել է Կենտրոնական հետախուզական վարչության 29-ամյա աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Ներկայում Սնոուդենը Հոնկոնգում է և մտադիր է ապաստան խնդրել ցանկացած երկրից, որտեղ «հավատում են խոսքի ազատությանը»: Հատկանշական է, որ Guardian-ը հենց Սնոուդենի խնդրանքով է հրապարակել նրա անունը: Նա նաև պատմել է տեղեկատվության արտահոսքի դրդապատճառների մասին` ընդգծելով, որ ինքը դատապարտում է անմեղ քաղաքացիներին գաղտնի հետևելը: Սնոուդենը հույս է հայտնել, որ այս բացահայտումը հասարակական լայն քննարկումների առիթ կդառնա, և մարդիկ կսկսեն իրենց անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանել դատարանում: Սնոուդենի խոսքով` նա Հոնկոնգ է մեկնել, քանի որ այնտեղ «խոսքի ազատության ամուր ավանդույթներ կան»: Washington Post-ը հունիսի 6-ին հրապարակել էր հոդված, որում վստահեցվում էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն մատչում ունեն այնպիսի ընկերությունների սերվերների նկատմամբ, ինչպիսին են Microsoft-ը, Yahoo-ն, Google-ը, Facebook-ը, PalTalk-ը, AOL-ը, Skype-ը, YouTube-ը, Apple-ը, և այնտեղից ստանում են օգտագործողների մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, ներառյալ՝ անձնական նամակագրությունը։ Այս նյութի հրապարակումից հետո նշված ընկերություններից մի քանիսը՝ Facebook-ը, Yahoo-ն, Google-ը, Apple-ն ու Microsoft-ը, հերքել էին, որ հատուկ ծառայություններին իրենց սերվերների նկատմամբ մատչում են տրամադրում։ Ավելի վաղ Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևում է ամերիկացիների հեռախոսային խոսակցություններին՝ համագործակցելով Verizon հեռախոսային օպերատորի հետ։ Այս ընկերությունը, ըստ պարբերականի տեղեկությունների, տվյալներ է տրամադրում իր հաճախորդների խոսակցությունների մասին դատարանի գաղտնի կարգադրությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում