Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն ու Չինաստանը «թերթաքարային» գերտերություններ. EIA

Ռուսաստանն ու Չինաստանը «թերթաքարային» գերտերություններ. EIA

Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում՝ ըստ թերթաքարային նավթի պաշարների, վկայում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության (Energy Information Administration) հրապարակած տվյալները: Ռուսասատանում արդյունահանվող  թերթաքարային նավթի պաշարները գնահատվել են 75 մլրդ բարել:

ԱՄՆ երկրորդն է աշխարհում՝ 58 մլրդ բարելով, իսկ Չինաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 32 մլրդ բարելով: Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում թերթաքարային նավթի հիմնական աղբյուրը արևմտյան Սիբիրում գտնվող Բաժենովյան շերտախումբ է, որի պաշարները կազմում են 1,24 տրլն բարել, իսկ արդյունահանվողը՝  74,6 մլրդ բարել: 

Աշխաջրածինների ամենամեծ պաշարներն ունեցող երկրներիառաջին տասնյակում են նաև Արգենտինան, Լիբիան, Վենեսուելան, Մեքսիկան, Պակիստանը, Կանադան և Ինդոնեզիան: Թերթաքարային նավթի գլոբալ պաշարաները EIA-ն գնահատել է 345 մլրդ բարել, որն աշխարհում արդյուհանվող նավթի մեկ տասներորդ մասն է:

Թերթաքարային գազի պաշարներով համաշխահային առաջատարը Չինաստանն է՝ 1,1 տրլն խմ-ով: Երկրորդ տեղում Արգենտինան է, իսկ Ալժիրը եզրափակում  է լավագույն եռյակը: Թերթաքարային գազի  գլոբալ պաշարները  գնահատվել են 145,98 տրլն խմ՝ աշխարհում արդյունահանվող գազի 32%-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում