Հունաստանը կդառանա աշխարհում առաջին զարգացած երկիրը, որ կկորցնի իր այդ կարգավիճակը: Այն սահմանող ամերիկյան MSCI գործակալության մամլո հաղորդագրության համաձայն՝ Հունաստանը կճանաչվի զարգացող շուկա:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ Հունաստանի տնտեսության ներկայիս վիճակը չի համապատասխանում զարգացած երկրների համար անհրաժեշտ պահանջներին: MSCI-ում կարևորում են նաև երկրի պարտքային ծանրաբեռնվածությունը, տնտեսության ստագնացիան և կապիտալի ներգրավման հարցում խոչընդոտների առկայությունը:
MSCI-ն իջեցրել է նաև Մարոկկոյի կարգավիճակը: Այս երկիրը հանվել է զարգացող երկրների ցանկից և ընդգրկվել անցումային շուկաների շարքում: Միաժամանակ՝ գործակալությունը Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կարգավիճակը բարձրացրել է զարգացողի:
MSCI-ն Հունաստանի կարգավիճակը վերանայման է դրել 2012թ. հունիսին: Այդ ժամանակ գործակալությունում հայտարարել են, որ երկրի ֆինանսական շուկան փաստացի չի գործում՝ կարևորելով նաև անկանխիկ վճարումների նկատմամբ սահմանափակումների մտցնելու, ինչպես նաև բորսայական շուկայում գործարքների ստագնացիան:
Հունաստանում բորսայական ինդեքսների անկումը շարունակվում է դեռ 2007-ից: Bloomberg-ի տվյալերի համաձայն՝ 2010թ. հունական ընկերությունների մասնաբաժինը MSCI World ինդեքսում, որում ընդգրկված են աշխարհի խոշորագույն կորպորացիների բաժնետոմսերը, կազմել է 0,16%: Ներկայում այն նվազել է 16 անգամ:
Հունաստանը զարգացած շուկայի կարգավիճակ է ստացել 2011թ.: Ներկայում MSCI-ի սահմանած զարգացած երկրների ցանկում ընդգրկվել է 22 երկիր: Եվս 22 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան զարգացող տնտեսություններ են համարվում:
Civilnet











