2013թ. երկրոդ կեսին գլոբալ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կարող է խաթարել հավասարակշռությունը նավթի համաշխարհային շուկայում, ասվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի ամենամսյա զեկույցում: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ գլոբալ տնտեսության դանդաղումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային գների դինամիկայի վրա:
ՕՊԵԿ-ը դեպի նվազեցում է վերանայել է 2013թ. նավթի պահանջարկի իր նախորդ կանխատեսումը: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ 2013թ. նավթի պահանջարկը կաճի մինչև 780 հազ. բարել/օր, որը 10 հազ. բարելով զիջում է նախորդ կանխատեսումը:
Զեկույցի համաձայն՝ գլոբալ պահանջարկի նվազման հիմնական ռիսկերը կապված են եվրոպական տնտեսության թույլ ցուցանիշների, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության սառեցման հետ:
Զեկույցի հրապարակումից հետո նավթի գները սկսել են նվազել:

Civilnet










