Արժեթղթերի վերահսկման միջազգային խոշորագույն ընկերություններից մեկը համարվող Pacific Investment Management Co.-ն ( PIMCO) ներդրողներին կոչ է արել կրճատել ռիսկերը՝ առաջիկան հինգ տարում ռեցեսիայի 60% հավանականության ֆոնին, հաղորդում է Bloօmberg-ը:
«Գլոբալ աճը դանդաղում է, գնաճը թեև կվերահսկվի, տնտեսական անկայունությունը կմեծանա, հետևապես՝ ներդրողնեը պետք է խուսափեն ռիսկերի ավելացումից», -ասել է PIMCO-ի պորտֆելային կառավարիչ Սամուիլ Փարիկհը:
Նրա խոսքով՝ գլոբալ տնտեսությունը ռեցեսիայում է հայտնվում վեց տարին մեկ անգամ, ավելին՝ գլոբալ ռեցեսիաները հաճախանալու միտում ունեն: «Գլոբալ վերջին ռեցեսիան արձանագրվել է չորս տարի առաջ», -ասել է Փարիկհը:
Ացնած շաբաթ PIMCO-ի հիմնադիրներից Բիլ Գրոսը Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել էր, որ հուսալի արժեթղթեր է նախընտրում, քանի որ շուկայական ռիսկերը մեծանում են:
Ըստ Փարիկհի՝ արժեթղթերի նվազագույն եկամտաբերությունը կկազմի 1-2%, բաժնետոմսերում ներդրումների եկամտաբերությունը՝ շուրջ 5%, ինչը նշանակում է, որ եկամտաբերությունը 100 տարվա կտրվածքով 2-3%-ով կզիջի գնաճին:
PIMCO-ն առավել գրավիչ է համարում Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Մեքսիկայի և Բրազիլիայի արժեթղթերը: Ընկերությունը հուսալի է համարում նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Իտալիայի և Չիլիի՝ գնաճի հետ փոխկապակցված երկարամյա պարտատոմսերը:
Փորձագետները նշում են, որ ներկայում ներդորղները ավելի շատ հետաքրքրված են չինական, իռլանդական և իսպանական ոչ ֆինանսական ընկերությունների բաժնետոմսերով: Մինչդեռ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի և Մեքսիկայի դիրքերը բաժնետոմսերում պետք է կրճատվեն, քանի որ դրանք չափազանց թանկ են, իսկ աճի հեռնակարները չափազանց թույլ:
Civilnet











