Գլխավոր Լրահոս

Ջրհեղեղը €12 մլրդ է արժեցել

Ջրհեղեղը €12 մլրդ է արժեցել

Հունիսի 11-ից Դանուբը սկսել է նահանջել հարավային Գերմանիայից։

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Գերմանիայում ջրհեղեղի պատճառած վնասը մինչև €12 մլրդ է գնահատել, հաղորդում է Associated Press-ը։

Գործակալության ուսումնասիրության համաձայն՝ ապահովագրական ընկերությունները փոխհատուցումների €2,5-3 մլրդ-ի հայտեր կստանան: Տուժած շրջանների բնակիչների մեծ մասը բնական աղետներից ապահովագրություն չունի։ Գերմանիայում նախորդ՝ 2002թ. ջրհեղեղի ապահովագրական փոխհատուցումները €1,8 մլրդ էին կազմել։

Ավելի վաղ փորձագետները վնասները €6 մլրդ էին գնահատել։ Կանցլեր Անգելա Մերկելը ջրհեղեղից տուժածներին խոստացել է դաշնային բյուջեից €100 մլն-ի օգնություն հատկացնել։

Դանուբը հարավային Գերմանիայում սկսել է «նահանջել» հունիսի 11-ից, սակայն ափերից դուրս եկած Էլբան դեռ շարունակում է սպառնալիք մնալ երկրի հյուսիս-արևելյան շրջանների համար։

Մայիսի վերջին սկսված հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղների պատճառ են դարձել եվրոպական մի շարք երկրներում։ Զգալիորեն տուժել են Չեխիան, Ավստրիան, Գերմանիան և Հունգարիան։ Աղետի հետևանքով Կենտրոնական Եվրոպայում մահացել է 18 մարդ, որից 10-ը՝ Չեխիայում։ Հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել բնակավայրերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում