Ներկայում աշխարհում տնային աշխատող երեխաների թիվը 10,5 մլն է: Նրանք աշխատում են վտանգավոր, շատ դեպքերում ստրկական պայմաններում, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության Ending Child labour in domestic work զեկույցում:
ԱՄԿ տվյալների համաձայն՝ այդ երեխաներից 6,5 մլն-ը 5-14 տարեկան են, ընդ որում՝ 71%-ը՝ աղջիկներ: Երեխաներին ամենից շատ հանձնարարում են մաքրություն անել, արդուկել, խոհարարարական աշխատանքներ կատարել, այգին մշակել, երեխաներին և տարեցներին խնամել:
Կազմակերպության փորձագետները նշում են, որ այս երեխաները, որոնք խոցելի են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների նկատմամբ, հաճախ մեկուսացվում են իրենց ընտանիքներից, թաքցվում են հանրությունից և խիստ կախվածություն մեջ են իրենց գործատուներից:
ԱՄԿ մանկական աշխատանքի վերացման միջազգային ծրագրի ղեկավար Կոնստանս Թոմասի խոսքով՝ մանկական աշխատուժի նման չարաշահումը ոչ միայն երեխաների իրավունքների կոպիտ խախտում է, այլև խոչընդոտում է երկրների քաղաքակիրթ զարգացմանը:
Civilnet











