Գլխավոր Լրահոս

France Telecom-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

France Telecom-ի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիական France Telecom ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Ռիշարին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «Տապպիի» գործով, հաղորդում է AFP-ն: 

Ռիշարը մեղադրվում է հանցավոր խմբավորման կազմում մեքենայություններ անելու մեջ: Ֆրանսիական օրենքներով նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Ներկայացված մեղադրանքների համաձայն` Ռիշարը կարող է զրկվել Ֆրանսիայի կառավարության կողմից վերահսկվող Orange-ի գործադիր տնօրենի պաշտոնից: Տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի այս հարցը, կգումարվի մոտ օրերին:

«Տապպիի» գործը, որով անցնում են Ռիշարն ու Լագարդը, կապված է 1993թ․ գործարար Բեռնար Տապիի՝ Adidas ընկերությունում իր մասնաբաժինը վաճառելու հետ։ Այս գործարքում որպես միջնորդ հանդես էր եկել Credit Lyonnais պետական բանկը, որին Տապին հետագայում դատի էր տվել՝ մեղադրելով խաբեության մեջ և պահանջելով փոխհատուցում։ 2008թ․ Ֆրանսիայի կառավարությունը նրան վճարել էր €285 մլն արբիտրաժային դատարանի որոշմամբ, ուր գործը փոխանցվել էր Լագարդի կարգադրությամբ։

Հետաքննությունը կասկածում է, որ իշխանությունները համաձայնել են այդ գործարքին Տապիի՝ 2007թ․ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ (որի արդյունքում Սարկոզին եկավ իշխանության, իսկ Լագարդը դարձավ ֆինանսների նախարար) ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դիմաց։

Այս գործով հետաքննություն է իրականացվում նաև դատավոր Պիեր Էստուպի նկատմամբ, որը մասնակցել է Տապիին փոխհատուցում վճարելու որոշման ընդունմանը 2008թ.։ Վերջինս իր մեղքը հերքում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում