Գլխավոր Լրահոս

Տպագրական հաստոցը՝ կորպորատիվ դեֆոլտների աղբյուր ԴՊՀ-ն վախեցրել է զարգացող շուկաներին

Տպագրական հաստոցը՝ կորպորատիվ դեֆոլտների աղբյուր ԴՊՀ-ն վախեցրել է զարգացող շուկաներին

Զարգացող տնտեսությունների կորպորատիվ պարտատոմսերի շուկան կազմում է $1 տրլն: Այս պայմաններում շուկային կարող է սպառնալ դեֆոլտների ալիք, եթե ընկերությունները իրենց եկամուտներով՝ արժեզրկվող ռուբլիով կամ պեսոյով, չկարողանան մարել դոլարային փոխառությունները, ասվում է միջազգային BlackRock ներդրումային ընկերության ուսումնասիրությունում:

ԱՄՆ-ը Դաշանային պահուստային համակարգի՝ «տպագրական հաստոցի» հնարավոր անջատաման մասին տեղեկությունից հետո զարգացող երկրների արժույթները մեկը մյուսի հետևից սկսել ենարձանագրել դոլարի նկատմամբ վերջին ամիսների նվազագույն փոխարժեքը: ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն ավելի վաղ հայտարարել էր, որ քանականան մեղմացման քաղաքականությունից դեռ վաղ էհրաժարվել: Մինչդեռ կարգավորիչը մայիսի 24-ի նիստին, ինչպես վկայում են դրա արձանգրությունները, չի բացառել դրամական խթանումների քաղաքականության ՝ Q3-ի դադարեցումը: Այս ամենը զգալի ռիսկեր է ստեղծում զարգացող շուկաների համար: Ավելին՝ինչպես փորձը ցույցը տալիս է նման դինամիկան զգալիորեն մեծացնում է այս փոխառուների պարտքի սպասարկման արժեքը:

Կորպորատիվ դեֆոլտները կարող են երկարատև հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով գործազրկության մակարդակի մեծացման և համընդհանուր սթրեսի, ինչպես 1997թ. Ասիական ճգնաժամի ժամանակ:
Ներկայոււմ զգալի բարդությունների են առերեսվել դեվելոփերները Մեքսիկայում: Ներդրողները «փախչում են» այս ընկերությունների արժեթղթերից, ինչը, իր հերթին, շղթայական ռեակցիա է առաջացնում: Խուճապը տարածվում է ամբողջ սեկտորով և ընկերությունները զգալի դժվարություններրի են առերեսվում սեփական պարտքերի վերաֆինանսավորման հարցւոմ:
«Կորպորատիվ պարտքերը նման են փոփքորնի,երբ ինչ-որ մեկը սկսումէ այն ուտել, նրան անմիջապես միանում են մյուսները», -նշում է BlackRock-ի փորձագետ Սերխիո Տրիգո Պասը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում