Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն իջեցրել ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն իջեցրել ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումն անփոփոխ է թողել՝ 1,9%, ինչը նշանակում է, որ բյուջետային ծախսերի կրճատումը 2013թ. ԱՄՆ տնտեսական աճի դինամիկան կդանդաղեցնի  1,75 տոկոսային կետով: 2014թ. տնտեսական աճի կանխատեսումը հիմնադրամն իջեցրել է մինչև 2,7%՝ նախորդ 3% կանխատեսման համեմատ, ասվում է ԱՄՆ տնտեսության հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ-Վաշինգտոն ամենամյա խորհրդակցությունների արդյունքների մասին հունսի 15-ին հրապարակված զեկույցում: 

Հիմնադրամի փորձագետները ԱՄՆ Կենտրոնական բանկին կոչ են արել խթանող միջոցառումների դադարեցման ռազմավարություն իրականացնել՝ խուսափելու համար ֆինանսական շուկաների անկումից:

«Ռեկորդային ցածր տոկոսադրույքներից ինչպես նաև ամսական $85 մլրդ-ի պարտատոմսերի գնումից հրաժարման քաղաքականությունը բավական բարդ կլինի՝ չնայած հանգամանքին, որ Դաշնային պահուստային համակարգը դրա համար բավարար գործիքակազմ ունի», -ասվում է ԱՄՀ զեկույցում:

ԴՊՀ կառավարիչ Բեն Բեռնանկեի՝ աշխատաշուկայում իրադրության կայուն բարելավմման պայմաներում խթանման միջոցառումներից աստիճանաբար հնարավոր հրաժարման մասին հայտարարությանը շուկաները բավական բուռն են արձագանքել՝ մի քանի տրիլիոնով կրճատելով իրենց կապիտալիզացիան:

ԱՄՀ կառավաիչ-տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք  է շտապի  բյուջետային ծախսերի կրճատման  և մեղմ դրամավարկային քաղաքականությունցի հրաժարման հարցում:

Ըստ Լագարդի ՝ ընթացիկ տարում ԱՄՆ բյուջեի պակասուրդը սեկվեստրի պայմաններում պետք է կրճատվի 2,5%-ով:

«Դա  չափազանց իրատեսկան է, և կարծում եմ ԱՄՆ տնտեսության համար «կարժենա» 1,25-1,75%  աճ»,-ասել  է Լագարդը:

ԱՄՀ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել անհապաղ բարձրացնել պետպարտքի առաստաղային մակարդակը՝ իրադությունը ավելորդ չբարդացնելու և հարցի շուրջ անհարկի բանավեճերից խուսափելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում