Առաջիկա վեց տարում բրիտանացիները ակտիվորեն չեն ավելացնի իրենց ծախսերը՝ տնտեսությունը զրկելով աճի ապահովման կարևոր գործոնից, ասվում է բրիտանական Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի (Centre for Economic and Business Research, CEBR) զեկույցում:
CEBR-ի կանխատեսման համաձյան՝ 2013-2018թթ. Մեծ Բրիտանիայի բնակչության ծախսերի տարեկան աճը կկազմի 0,4%՝ մեկ ընտանիքի հաշվով:
2002-2007թթ. սպառողական ծախսերը մեկ ընտանիքի հաշվով աճել են 10,4%-ով՝ պայմանավորված աշխատավարձերի արագ աճով և գործազրկության ցածր մակարդակով: 2008-2013թթ.՝ ճգնաժամի ժամանակ, ցուցանիշը նվազել է 7,1%-ով:
Ըստ CEBR-ի փորձագետների՝ բրիտանացիները փորձում են հնարավորինս շատ խնայել՝ «պաշտպանվելու» համար աշխատավարձի ցածր աճից, գործազրկության և գնաճի բարձր մակարդակից: Մՙեծ Բրիտանիայում սպառողական ծախսերը ընդհանուր արտադրության 60% են կազմում:
«Մեր կարծիքով սպառողական ծախսերի աճը կդանդաղի, և կայուն վերականգնումը չի կարող հենվել սպառման վրա: Մեծ Բրիտանիան արտահանման ցուցանիշների բարելավման և արտադրության մեծացման անհարժեշտություն ունի», -ասել է կենտրոնի ղեկավար Չարլզ Դևիսը:
Ուշագրավ է, որ ճգնաժամի ընթացքում 60-70 տարեկան բնակաչության եկամուտներն աճել են՝ համեմատ տարիքային մյուս խմբերի ներկյացուցիչների:
Այս ցուցանիշները Մեծ Բրիտանիայում պետության կողմից հատկացվող կենսաթոշակների և նպաստների շուրջ վեճերի թեժացման առիթ կդառնանն:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոսատացել է պաշտպանել թոշակառուների իրավունքները՝ անկախ իրենց եկամուտների ծավալից: Ընդդիմադիր Լեյբորիստակն կուսակցությունն առաջարկել է կրճատել հարուստ թոշակառուների արտոնությունները:
Civilnet











