Ռուսաստանի կառավարությունը դիտարկում է տնտեական աճի խթնաման վերջին միջոցին՝ ռուբլու արժեզրկմանն ացնելու տարբերակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ռուսական «Վեդոմոստին»: «Փոխարժեքի աննշան անկումը կարող է դաշնային բյուջեի և տնտեսության համար դրական դերակատարում ունենալ»,- ասել է նախարարը:
Ռուսաստանում տնտեսական աճը դանդաղում է 2012թ. կեսից: Այսպես՝ «Ռոսստատի» տվյալների համաձայն՝ 2013թ. 1-ին եռամսյակում այն կկազմի մինչև 1,6%՝ երեք անգամ զիջելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Կառավարությունը աճի խթնաման միջոցառումների հարցը քննարկում է 2012թ. վերջից:
Այսպես՝ տնտեսական զարգացման նախարարությւոնը առաջարկում էր նավթագազային կուտակված եկամուտների հաշվին ավելացնել պետական ներդրումները, ինչպես նաև դրամավակային քաղաքականության մեղմացման միջոցով խթանել վարկավորումը, քանի որ ներկայիս տոկոսադրույքները չափազանց բարձր են և արգելակում են տնտեսական աճը: Նախարարությունը մտադիր էր տնտեսական աճի պատասխանատվությունը դնել Կենտրոնական բանկի վրա, սակայն, ըստ Սիլուանովի առաջարկը մերժվել է:
Նրա կարծիքով՝ լավագույն լուծումը ռուբլու ոչ մեծ արժեզրկումը կարող է լինել, որը պետք է կատարվի ոչ թե վարչական ճանապարհով, այլ շուկայական՝ նախարարության կողմից պահուստների համար շուկայից, այլ ոչ ԿԲ-ից ռուբլու գնման միջոցով: Սիլուանովի խոսքով՝ նախարարությունը շուկա «դուրս կգա» արդեն օգոստոսին, որը կհանգենցի փոխարժեքի 1-2 ռուբլիով արժեզրկմանը, ինչը, իր հերթին, բյուջե 190-380 մլրդ ռուբլի լրացուցիչ մուտքեր կապահովի:
Փորձագետների մի մասի կարծիքով՝ ներկայում ուժեղ դեվալվացիան, ինչպես 1998թ., տնտեսական աճի ապահովման խնդիր չի լուծի և զգալիորեն կվնասի արդյունաբերությունը:
Ավելին՝ նրանք նշում են, որ նախարարության կողմից արժույթի գնումը ամենևին չի նշանակում ռուբլու կարժեզրկում: Գերատեսչության մուտքը շուկա փաստացի նշանակում է վերադարձ նախաճգնաժամային շրջանում ԿԲ-ի կողմից արժույթի գնման ավանդույթին: Սակայն եթե այդ ժամանակ գնման ծավալները շաբաթական $15-20 էին, այժմ ռեսուրսային բազան կազմում է տարեկան մինչև $17-20 մլրդ:
Փորձագետների կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը կարող է ավելացնել բյուջե մուտքերը, սակայն հազիվ թե այն էապես խթանի տնտեսական աճը: Ավելին՝ եթե ֆինանսների նախարարությունը օգոստոսին շուկա դուրս գա, նրա ամսական պահանջարկը կկազմի գրեթե $2 մլրդ՝ օրական $80-100 մլն, որը համարժեք է ԿԲ ամենօրա ինտերվենցիաներին և չի կարող էական դերակատարում ունենալ:
Civilnet











