Siemens-ը հրաժարվում է արևային մարտկոցների արտադրությունից

Գերմանական Siemens կորպորացիան դադարեցնում է արևային մարտկոցների արտադրությունը: Կորպորացիայի այս ստորաբաժանումը կփակվի, քանի որ գերմանացիներին չի հաջողվել ոլորտի համար ներդրողներ գտնել, հաղորդում է Reuters-ը:
Siemens-ը 2012թ. դեկտեմբերին հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել այս ոլորտի աշխատանքներից աճի տեմպերի դանդաղման և գների նվազման պատճառով:
Ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ջո Կայզերի խոսքով՝ մինչ այս ֆինանսական տարվա վերջ արևային մարտկոցների արտադրության ընդհանուր վնասը կկազմի մինչև €1 մլրդ:
Ստորաբաժանման 600 աշխատակիցներից աժմ աշխատում է ընդամենը 280-ը: Նրանք կզբաղվեն սարքավորումների ապամոնտաժմամբ, որը կավարտվի հաջորդ տարի:
Siemens-ը արևային մարտկոցների արտադրության իսրայելական Solel Solar ընկերությունը գնել է 2009թ.՝ $418 մլն-ով: Այդ ժամանակ ակնկալվում էր որ, որ մինչ 2020թ. արևային մարտկոցների շուկան տարեկան կրկնակի աճ կարձանգրի: Աճը ոչ միայն կանխատեսվածի համեմատ էր դանդաղ, այլև չէր կարողանում դիմակայել չինական մարտկոցների մրցակցությանը:
Ուշագրավ է, որ գերմանական Bosch ընկերությունը ընթացիկ տարվա մարտին ևս մարտկոցների շուկան լքելու որոշում է ընդունել: Նրա վնասը կազմել էր €2,4 մլրդ:
Հունիսի սկզբին ԵՄ-ն Չինաստանիի ներկրվող մարտկոցների մաքսատուրքը մինչև 68% բարձրացրնելու մասին որոշում է ընդունել: Եվրահանձնաժողովում նշում են, որ քայլն ուղղված է ոլորտի պաշտպանությանը, քանի որ այն զգալիորեն տուժում է Չինաստանի վարած դեմպինգային քաղաքականության հետևաքնով:
Civilnet










