Գլխավոր Լրահոս

SOCAR-ը հունական գազային DESFA ընկերությունը կգնի €400 մլն-ով. Reuters

SOCAR-ը հունական գազային  DESFA ընկերությունը կգնի €400 մլն-ով. Reuters

Աթենքը մտադիր է գազային DESFA ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին, վաճառել €400 մլն-ով: Արդյունքում Հունաստանը կվաճառի գազի տարանցմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի 66%-ը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող պետական մասնկացությամբ Hellenic Petroleum ընկերությանը, 31% բաժնեմասի սեփականատերը կառավարությունն է, որը գործարքից հետո կստանա շուրջ €188 մլն: 

Բացի SOCAR-ից՝ DESFA-ի գնման հիմնական հավակնորդ էր համարվում նաև ռուսական գազային հսկան  «Գազպրոմը», որը հունական ընկերության դիմաց առաջարկում էր $900 մլն: Սակայն հունիսի 10-ին՝ մրցությին մասնակցելու հայտերի վերջնաժամաետի օրը ինչպես «Գազպրոմը», այնպես էլ ռուսական մեկ այլ ընկերություն՝ «Սինթեզը», հայտ չեն ներկայացրել: «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք DEPA-ն գնելու որոշումից հետ են կանգնել, քանի որ այն ծանրաբեռնված է բաժանորդների չվճարած պարտավորություններով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում