Ռուսաստանի տնտեսությունը առանց կառավարության, պետական բանկերի և պաշտոնյաների կողմից ջանքերի գործադրման տնտեսական նոր մոդել է մշակել՝ աճի ցածր, սակայն կայուն տեմպեր և ոչ մի հեղափոխություն ու անկումներ:
Այսպես՝ 2013թ. 1-ին եռամսյակում Ռուսատանի ՀՆԱ-ն աճի վատթարագույն տեմպերն է արձանագրել ճգնաժամից ի վեր՝ կազմելով մինչև 1,6%՝ 2012թ. 4-րդ եռամսյակի 2,1%-ի համեմատ: Մյուս կողմից՝ այն երկար սպասված կայունություն է արձանգրել. տնտեսական աճը «կանգնել է» ցածր, սակայն դրական մակարդակում:
Այս ամենի ֆոնին Արժույթի միջազգային հիմանդրամը 2013թ. Ռուսաստանի տնտեսԱկան աճի կանխատեսումը իջեցրել է մինչև 2,5%՝ ապրիլյան 3,3% կանխատեսման համեմատ: ԱՄՀ-ն աճի կասեցումը պայմանավորել է ներդրումների նվազմամբ և արտաքին պահանջարկի անկմամբ: Ռուսաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Անբտոնիո Սփիլիմբերգոյի խոսքով՝ արտադրությունը ներուժային մակարդակում է, ինչի մասին վկայում է գործազրկության ցածր մակարդակը, հզորությունների մեծ ծանրաբեռնվածությունը և բարձր գնաճը: «Այս ամենը նշանակում է, որ տնտեսությունը պետական ծախսերի և դրամավարկային քաղաքականության մեղմացման միջոցով խթանելն անիմաստ է, քանի որ դրա հետևանքով գնաճը կարագանա և կնվազի տնտեսության նկատմամբ վստահությունը», -ասել է Սփիլիմբերգոն:
ԱՄՀ-ն հավանութուն չի տալիս Ռուսաստանի կառավարության՝ նավթային կուտակված եկամուտները ենթակառուցվածքային նախագծերում ներդնելու մտադրությունը: «Գործնականում դա նշանակում է բյուջետային կանոնների խախտում, երբ պետական ծախսերը կգերազանցեն սահմանված առավելագույն մակարդակը», -ասել է ԱՄՀ առաքելության ղեկավարը:
ԱՄՀ-ն անարդյունավետ է համարում նաև Ռուսաստանի կառավարության՝ ռուբլու արժեզրկման միջոցով տնտեսությունը խթանելու մտադրությունը, ինչի մասին հունիսի 18-ին հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Ըստ ԱՄՀ-ի՝արժեզրկված ռուբլին միայն կսահմանափակի հզորությունների օգտագործումը: ԱՄՀ-ն բյուջետային կանոնը չափազանց օգտակար է համարում, քանի որ այն նվազեցնում է նավթի գների նկատմամբ բյուջեի զգայնությունը:
Մյու կողմից՝ ըստ ԱՄՀ-ի՝ կանոնը դեռևս լիարժեք չի գործում և չի ապահովում նավթային եկամուտների առավել մեծ ծավալներով կուտակում: Այս պայմաններում ԱՄՀ-ն Մոսկվային խորհուրդ է տալիս խստացնել կանոնը՝ նավթային եկամուտների տարեկան օգտագործումը նվազեցնելով մինչև ՀՆԱ-ի 0,4%-0,5%, քանի դեռ նավթագազային պակասուրդը ՀՆԱ-ի 4-5% մակարդակում չէ: Այս ամենը հնարավոր կլինի միայն կենսաթոշակային համակարգի բարեփոխուոմների դեպքում:
Ըստ ԱՄՀ-ի՝ Ռուսաստանը տնտեսական աճի արգացման երկու տարբերակ ունի՝ արագ, սակայն ոչ երկարատև կամ դանդաղ, բայց կայուն: Հիմնադրամը Մոսկվային խորհուրդ է տալիս ընտրել երկրորդ տարբերակը և դա անել, ոչ թե դրամական խթանումների, այլ բարեփոխումների միջոցով:
Այսպես՝ ԱՄՀ «դեղատոմսի» համաձայն՝ Մոսկվան պետք է պահպանի մակրոտնտեսական ձեռքբերված կայունությունը, արդյունավետ տնօրինի հիմնական կապիտալում արված ներդրումները՝ բարձրացնելով պետական ծախսերի արդյունավետությունը և ապահովելով նոր ներդրումների հոսքը, ինչի համար անհրաժեշտ կլինի գործարար միջավայրի բարելավում: Ըստ ԱՄՀ-ի՝ բարեփոխուոմները պետական և մասնավոր սեկտորում հնարավորություն կտան ավելի շատ ներդրումներ ներգրավել և մեծացնե արտարդության ներուժը: «Տնտեսական քաղաքականության լայնածավալ բարեփոխուոմները միակ կայուն ճանապարհն են»,- ասել է Սփիլիմբերգոն:
Civilnet











