Գլխավոր Լրահոս

Մեծ ութնյակը մտադիր է արմատապես փոխել գլոբալ հարկային համակարգը

Մեծ ութնյակը մտադիր է արմատապես փոխել գլոբալ հարկային համակարգը

Հունիսի 17-18-ը Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էռնում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում անդամ երկրների ղեկավարները գլոբալ հարկային համակարգի թափանցիկության մեծացման հռչակագիր են ստորագրել՝ առաջարկելով հարկային օրենսդրության մեջ  զգալի փոփոխություններ կատարել:

Մեծ ութնյակի առաջնորդները կոչ են արել կորպորատիվ հարկային կաններում արմատական փոփոխություներ կատարել՝միաժամանակ համաձայնության գալով պարբերական և ավտոմացաված վերահսկողության սահամանել այն գոտիների նկատմամբ որտեղ անդրազգային կորպորացիները ստանում են իրենց հիմնական շահույթները՝ խուսափլով հարկերի վճարումից:

Հռչակագիրը տասը կետ է պարունակում, որով առաջարկվում աշխարհում հարկային ծառայաություններ և տվյալների ավտոմատ փոխանակում, ընկերություեենրի սեփականատերերի տվյալների մասին լիակատար տեղեկատվության ապահովում,

կառավարությունների հանքարդյունաբերող ընկերությունների հարկերի հայտարարագրություների տրամադրում, բյուրոկրատական ապարատի կրճատում և այլն:

Փաստաթուղթը դեկլարատիվ բնույթի զգալի հայտարություններ ևս պարունակում է, որոնք գործնականում բավական բարդ կլինի իրականացել, քանի որ առանձին երկրների խորհդարանններում դրանք կարող են զգալի դիմակայության առերեսվել:

Փորձագետների կարծիքով՝ ստորագրված փաստաթուղթը շոշափելի արդյունքներ, այնուհանդերձ, կարող է ապահովել:

Խոսքն առաջին հերթին տվյալների ավտոմատ համակարգի ներդրման մասին է: Թեև մեխանիզմը դեռևս մշակման փուլում է, այն հենվումէ տվայլների փոխանցման և փոխանակաման արդեն գործող համակարգերի վրա: Մեծ ութնյակի առաջնորդները համակարգը կարևորել են հատակապես տնտեսություններրնի օֆշորիզացման նվազեցման տեսանկյունից:

Գագաթաժողովի շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման և ներդրումային գործընկերության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Փոխհամաձյանությունը Եվորպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը պատմական համաձայնություն է անվանել: Նրա խոսքով՝ ազատ գոտու ստեղծումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրաշրջաանռությունը կմեծացնի տարեկան $160 մլրդ-ով:

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ազատ առևտրի գոտու կամ ինչպես իրենք են անվանում «տնտեսական ՆԱՏՕ-ի» ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը կմեկնարկի հուլիսին: Փորձագետների կարծիքով՝ թեև դրանք բավական լարված կլինեն, Բրյուսելը լավատեսորեն է մոտենում հարցին և մտադիր է արդեն 2014թ. դրանք ավարտել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում