Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դիմել է եվրոգոտու երկրների առաջնորդներին՝ խնդրելով վերանայել իր երկրին հատկացվող €10 մլրդ ֆինանսական աջակցության պայմանները, քանիր որ դրանք Նիկոսիան ամենայն հավանականությամբ չի կարողանա կատարել, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Նրա խոսքով՝ ընթացիկ պայմանների՝ Կիպրոսի տնտեսությանը պատճառած վնասը գերազանցում է ավելի վաղ արված կանխատեսումները:
Անաստասիադիսի կարծիքով՝ երկրի երկու խոշոր բանկերի վերակառուցումը կատարավել է առանց մանրամասն նախապատրաստվելու՝ փոշիացնելով շատ ընկերությունների շրջանառվող միջոցները: Բացի այդ՝ տնտեսությունը զգալիորեն տուժում է կապիտալի աննխադեպ վերահսկման հետևանքով:
«Տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է, որը կհանգեցնի գործազրկության մակարդակի հետագա բարձրացմանը և ֆինանսա-բյուջետային կոնսոլիդացման բարդացմանը: Ես կոչ եմ անում ձեզ դիտարկել հնարավորությունները, որոնք Կիպրոսի և կիպրացի ժողովրդի համար կենսունակ հեռանկարներ կապահովեն»,-ասել է նախագահը:
Նա կոչ է արել հրաժարվել երկու խոշոր բանկերի վերակառուցումից և մասնակի միավորումից, որոնց բաժին է ընկնում Կիպրոսի բանկային համակարգի 80%-ը:
Ակնկլավում է, որ Կիպրոսի նախագահի նամակը եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն հինգշաբթի՝ հունիսի 20-ին:
Փորձագետների խոսքով՝ նախագահը, ըստ էության, առաջակում է ամբողջովին չեղյալ հայտարարել փրկության ծրագիրը, որի չնխապատրաստման մեղավորը հենց նրա կառավաորւթյունն է, քանի որ ավելի վաղ մերժել էր փրկության միջոցառումների անցկացումը:
Հիշեցնենք, որ միջազգային դոնորների՝ Կիպրոսին ֆինանսական աջակցության հատկացման նախապայմաններից մեկը Bank of Cyprus-ի վերակառուցումն է, որի հետևանքով ավվելի քան €100 հազ. ավանդ ունեցոների վնասը կկազմի 30%: Մյուս նախապայմանի համաձայն՝ երկրի երկրորդ խոշոր բանկը՝ Laiki-ն, պետք է փակվի, և վնասը պետք է փոխհատուցվի միայն մինչև €100 հազ. ունեցող ավանդատուների: Այս ամենը հանգեցրել է ինչպես բանկերի, այնպես էլ երկրի վարկանիշների իջեցմանը:
Civilnet











