Գլխավոր Լրահոս

Huawei-ը մտադիր է գնել Nokia-ն

Huawei-ը մտադիր է գնել Nokia-ն
Չինական Huawei Technologies տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է գնել  ֆիննական Nokia ընկերությունը: Այս մասին բրիտանական Financial Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է Huawei-ի սպառողական ապրանքների գծով գործադիր տնօրեն Ռիչարդ Յուն:  Չինական ընկերությունը ցանկանում է այդպիսով ընդլայնել Եվրոպայում և ԱՄՆ-ում սմարթֆոնների իրացման իր շուկան: «Մենք դիտարկում ենք գնման հնարավորությունը, և ամեն բան կախված է Nokia-ի պատրաստակամությունից: Ինչ վերաբերում է մեզ՝ մենք բաց ենք երկխոսության համար», -ասել է Յուն: Նրա կարծիքով ՝ Windows Phone օպերացիոն համակարագը այդքան էլ մրցունակ չէ, և նրա մասնաբաժինը շուկայում բավական փոքր է: Բացի այդ՝ նրա արտոնագրեը ի տարբերություն Android-ի վճարովի են: «Բարդ է ասել՝ Windows Phone-ը հաջողութուն կունենա, թե՝ ոչ», -ասել է Յուն: Գործարքի կայանալու և Nokia-ն գնելու դեպքում չինական ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Windows Phone օպերացիոն համակարագից: Nokia-ի բաժնետոմսերը այս տեղեկության ֆոնին արդեն 11%-ով թանկացել են: Ընկերության  ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել տեղեկությունը: Այսօր՝ հունիսի 18-ին չինական Huawei-ը Լոնդոնում ներկայացրել է իր նոր` Ascend P6 սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը: Մինչ սմարթֆոնի շնորհանդեսը գրանցվել էր Ascend P6-ի 2 մլն նախնական պատվեր: Huawei-ն այս սմարթֆոնն անվանել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը` 6,18 մմ: Համեմատության համար նշենք, որ iPhone 5-ի հաստությունը կազմում է 7,6 մմ Ascend P6-ը վաճառքի կհանվի Եվրոպայում 2013թ. հուլիսից և կարժենա €449: Վաճառակետերում գաջեթը կներկայացվի սպիտակ, սև և վարդագույն գույներով: Իսկ տարեվերջին ընկերությունը խոստանում է թողարկել LTE ցանցերի հետ աշխատանքային մոդուլով տարբերակը: International Data Company (IDC) հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2013թ. հունվար-մարտին Huawei-ը շուկա է մատակարարել շուրջ 9,9 մլն սմարթֆոն` մատակարարումների ցուցանիշով զիջելով միայն Samsung, Apple և LG ընկերություններին:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում