Գլխավոր Լրահոս

Ձկան համաշխարահային գները նոր ռեկորդ են սահմանել

Ձկան համաշխարահային գները նոր ռեկորդ են սահմանել

Ձկան համաշխարհային գների ինդեքսը գերազանցել է 2011թ. առավելագույն ցուցանիշը հասնելով մինչև 156 կետի և գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 154 կետ, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝  FAO-ի զեկույցում: Ձկան ռեկորդային թանկացումը կազմակերպության փորձագետները պայմանավորում են Չինաստանի կողմից  մեծ պահանջարկով և ձկնորսության ծավալների կրճատմամբ:

Այսպես ՝2013թ. հունվար-մայիս ամիսներին ձկան համաշխարհային գները 2012թ. նույն ժամանակահատվածի  համեմատ բարձրացել են  7,7%-ով:

FAO-ի կնախատեսման համաձայն՝ առաջիկա ամիսներին Չինաստանի կողմից բարձր պահանջարկի, ինչպես նաև մի շարք արդյունաբերական տեսակների  առաջարկի նվազման պայմաններում ձկան գները կշարունակեն բարձրանալ:

Ընթացիկ տարում՝ ձկան համաշխարհային վաճառքները  կաճեն մինչև $130 մլրդ: $100 մլրդ-ի սահմանագիծն առաջին անգամ հաղթահարվել է 2008թ.:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում