ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հաղորդում է BBC-ն:
29-ամյա Սնոուդենը մեղադրվում է պետական գույքի յուրացման, ազգային անվտանգության հետ կապված տեղեկատվության չարաշահման, ինչպես նաև հետախուզական գաղտնի տվյալները կամավոր կողմնակի անձանց փոխանցելու մեջ:
Միացյալ Նահանգները դիմել է Հոնկոնգի իշխանություններին՝ Սնոուդենին ձերբակալելու մեղադրանքով:
Ինչպես նշում է BBC-ի Վաշինգտոնյան թղթակիցը, քրեական գործի հարուցումը վկայում է, թե որքան լուրջ է վերաբերվում ԱՄՆ-ը գաղտնի տեղեկությունների հրապարակման սկանդալին:
Հունիսի սկզբին Washington Post և Guardian պարբերականները սենսացիոն հոդվածներ էին հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը հայտնի սոցցանցերի միջոցով հետևում է օգտատերերին: Ինչպես հետագայում պարզվեց, այս գաղտնի տեղեկությունները պարբերականներին տրամադրել էր ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս փաստով Միացյալ Նահանգներում քրեական գործ էր հարուցվել: Լրատվամիջոցների տեղեկություններով` Սնոուդենը ներկայում Հոնկոնգում է:
Civilnet











