Գլխավոր Լրահոս

Ռուբլին չի դևալվացվի. Էլվիրա Նաբուլինա

Ռուբլին չի դևալվացվի. Էլվիրա Նաբուլինա

Հունիսի 24-ից Էլվիրա Նաբուլինան պաշտոնապես ստանձնում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Նա 2007-ից ղեկավարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը, իսկ 2012թ. նշանակվել է նախագահ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական:

Նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական իր «մեծ թիմում» մի շարք այլ վերափոխություններ է կատարել: Այսպես՝ ԿԲ բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկաևը նշանկվել է տնտեսական զարգացման նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Անդրեյ Բելուսովին, որը նշանակվել է նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական:

Մեծ ութնյակի երկրներում ԿԲ-ն առաջին անգամ է կին ղեկավարում: Փորձագետների մեծ մասը Ռուսաստանի բանկի նոր ղեկավարից դրամավարակային քաղաքականության մեղացում է ակնկալում:

Կարագավորիչի կոշտ դիրքորոշումն արդեն տևական ժամանակ է խիստ քննադատության է ենթարկվում: Այսպես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն մի քանի տարի է  գրեթե անփոփոխ է՝ 8% ՝ չնայած գնաճի նվազմանը: Մյուս կողմից՝ դանդաղում են տնտեսական աճի տեմպերը: Նաբուլինան հայտարարել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հենց այնպես՝ մեխանիկորեն չի իջեցվում:

«Մենք պարզապես կնվազեցնենք վարկավորման ծավալները, քանի որ բանկերը կհրաժարվեն ընկերություններին այդ տոկոսադրույքներով վարկեր հատկացնել, և կմեծանան ռիսկերը»,- ասել է Նաբուլինան:

Ընթացիկ տարաա մարտին ԿԲ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստավելուց հետո Նաբուլինան հայտարարել էր, որ կարգավորիչը առավելագույն ջանքեր կրործադրի, որպեսզի գնաճի մակարդակը չգերազնացի 6%-ը, ընդ որում՝ դրամավարկային քաղաքականության հիմնական խնդիրն է լինելու գնաճի մակարդակը  մինչև 3-4% հասցնելը:

Ինչ վերաբերում է ռուբլու հնարավոր դևալվացմանը, Նաբուլինան հայտարարել է, որ մոտ ապագայում ազգային արժույթը չի արժեզրկվի: «Ռուբլու փոխարժեքը տատանվում է՝ կախված շուկայական գործոններից, և ինչ-որ լուրջ դևալավացիա ակնկալել պետք չէ», -ԿԲ նոր նախագահն ասել է «Կոմերսանտի»-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ռուբլին երբեմն արժևորվում, երբեմն էլ արժեզրկվում է, և բնակչության համար դա դարձել է սովորական երևույթ: «Ես հավատում եմ մեր ազգային արժույթին: ԿԲ-ի և կառավարության քաղաքականությունն ուղղված է բնակչության կողմից վստահության մեծացմանը», -ասել է Նաբուլինան:

Նրա կարծիքով ՝ փոխարժեքի վրա արհեստականորեն պետք չէ ազդել, քանի որ գլոբալ տնտեսական անակայունության պայմաններում դա շատ վտանգավոր է:  «Բոլոր դեպքերում պոտնեցիալ ցնցումների հավանականությունը հսկայական է, ինչը չի կարելի թույլ տալ», -ասել է Նաբուլինան՝ հավելելով, որ ինքը ինստիտուցիոնալ որոշումնրի կողմնակից է:

Նաբուլինայի կարծիքով՝ պետք է փոփոխությունների ենթարկել ինստիտուտները, որոնք, իրենթ հերթին, կարող են երկարաժամկետ փոփոխություններ ապահովել: «Այս մոտեցումը միշտ չէ, որ արագ արդյունքներ է ապահովում: Սակայն տնտեսական իրադրության լուրջ փոփոխման վրա կարող է միայն ինստիտուտների որակի բարձացումը և պրոֆեսիոնալ կարգավորումն ազդել»,- ասել է Նաբուլինան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում