Գլխավոր Լրահոս

Տնտեսության դանդաղման պատճառով ԱՄՆ-ում քիչ են աշխատում. զեկույց

Տնտեսության դանդաղման պատճառով ԱՄՆ-ում քիչ են աշխատում. զեկույց

2012թ. ամերիկացիները տնտեսության դանդաղ վերականգնման պայմաններում ավելի քիչ ժամանակ ծախսել են աշխատանքի վրա, ավելի շատ ժամանակ՝ ժամանցի, ասվում է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում, որը կազմվում է 2003թ. ի վեր:  

2012թ. 15 տարեկանից մեծ միջին ամերիկացին աշխատանքի և  նրա հետ կապված այլ հարցերի վրա ծախսել է  3 ժամ 32 րոպե/օր, որը 2 րոպեով զիջում է 2011թ. ցուցանիշը:  «Թեև տարբերությունը քիչ է, այն վկայում է հասարակության մեջ զգալի վերափոխություններրի մասին», -ասվում է զեկույցում:

Ըստ զեկույցի հեղինակների՝ դանդաղ վերականգնումը շարունակում է աշխատակիցների ակտիվության զսպիչ գործոն լինել: Թեև 2012թ. գործազրկության  մակարդակը նվազել է մինչև 7,8%՝ 2011թ. 8,3%-ի համեմատ, աշխատանքի վրա ծախսվող միջին ժամանակը չի աճում: 2012թ. ԱՄՆ-ոմ ավելացել է նաև ոչ լրիվ հաստիքով աշխատողների թիվը:

Զեկույցի համաձայն՝ տնտեսության դանդաղ վերականգնումը մեծապես ազդել է ԱՄՆ բնկաչության մեծ մասի վրա: «Մարդիկ, որոնք կարող էին ավելի շատ աշխատելու ցանկություն ունենալ, այդպես չեն անում»,-ասվում է զեկույցում:

Փորձագետները հենց տնտեսության դանդաղմամբ են պայմանվորում մարդկանց՝ տանը ավելի շատ մնալու և հեռուստացույց դիտելու ցանկությունը: Կանայք ավելի շատ են մնում տանը՝ ժամանակ անցկացնելով երեխաների հետ կամ վարելով են իրենց փոքր բիզնեսը: Առավել զգալի փոփոխությունները տղամարդկանց են վերաբերում: Նրանք հատկապես տան մաքրության վրա են ավելի շատ ժամանակ  ծախսում: Այսպես՝  եթե 1965թ. ամերիկացի տղամարդիկ աշխատանքի վրա ծախսում էին միջինը 42 ժամշաբաթ, 2011թ. ցուցանիշը կազմել է մինչև 37 ժամ/շաաբթ:

Այս ամենը հանգենցում է նրան, որ ամերիկացիները ավելի շատ ժամանակ են ծախսում ժամանցի վրա: Ժամանցի վար ծախսվող ժամանակը ավելացել է 9 րոպեով՝ կազմելով մինչև 5 ժամ 22 րոպե/օր: Հեռուստացույցի առջև նրանք անցկացնում են շուրջ 2 ժամ 50 րոպե/օր, որը 6 րոպեով գերազանցում է 2011թ. ցուցանիշը: Ամերիկացիները անգամ սկսել են ավելի շատ քնել՝ մինչր 8 ժամ 44 րոպե օր, որը 4 րոպեով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում