Չինաստանի Կենտրոնական բանկը առևտրային բանկերին կոչ է արել սահամանափակել առավել ռիսկային նախագծերի վարկավորման աճը, ինչպես նաև իրացվելությանը առավել մեծ ուշադրություն հատկացնել ընդունելի մակարդակում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԿԲ հաղորդագրությունը: Իրացվելիության ճգնաժամի սրացման, ինչպես նաև կարգավորիչի դրամավարկային քաղաքականության հետագա կոշտացման մտավախությունները Չինաստանի բորսայական շուկայի կտրուկ անկման պատճառ են դարձել: Այսպես՝ հունիսի 24-ին Շանհայի բորսային ինդեքսը նվազել է 5,3%-ով՝ մինչև 1963,24 կետ, որը 2009թ ի վեր արձանագրված նվազագույն ցուցանիշն է:
Հունիսի 20-ին միջբանկային վարկավորման (Shibor) շուկայում մեկօրյա և շաբաթական ռեպոյի տոկոսադրույքները վերջին հինգ տարվա իրենց առավելագույն մակարսակն են արձանագրել՝ 13,44%. պայամանվորված իրացվելությայն սուր պակասով: ԿԲ միջամտությունների արդունքում հնարավոր է եղել տոկոսադրույքները նվազեցնել մինչև 8–8,5%՝ ընդ որում լրացուցիչ իրացվելիություն ստացել են միայն խոշոր բանկերը: Նրա ծավալը գնահատվում է $64 մլդ: Ըստ Կենտրոնական բանկի՝ ներկայում փողերի շուկայի իրացվելությունը ընդունելի մակարդակում է: Մյուս կողմից՝ գլխավոր կարգավորիչը նշում է, որ վարկավորման ավանդական աճն արձանագրվում է տարվա կեսին, ինչը կարող է լրացուցիչ սրել փողի պակասի ճգնաժամը:
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին ֆինանսական համակարգի արդյունավետության բարձրացման և տնտեսական աճի ու ներքին սպառման մեջ նրա մասնակցությունը մեծացնելու անհրաժեշտության մաիսն, ինչը փորձագետները ընկալել էին որպես ստվերային բանկային սեկտորի սահամանափակման ազդակ, որի միջոցներն ուղորդվում են նաև տեղական բյուջեների պակասուրդների փոխհատուցմանը: Փորձագետները համակարծիք են հարցում, որ մոտ ապագայում կարգավորման հետագա խստացումը բացասաբար կազդի տնտեսական աճի վրա, ընդ որում՝ ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամը Չինաստանին խորհուրդ են տալիս առաջնահերթ կերպով կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել:
Civilnet











