Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկին կոչ են արել հրաժարվել Doing Business-ից

Համաշխարհային բանկին կոչ են արել հրաժարվել Doing Business-ից

Փորձագետների անկախ հանձնաժողովը, որ Համաշխարհային բանկի պատվերով ուսումնասիրել է ամենամյա «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) զեկույցի կազմման համարժեքությունը, կոչ է արել հրաժարվել զեկույցից, ասվում է  հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Փորձագետները եզրահանագել են, որ վարկանիշում երկրների դիքքերի բարելավումը հաճախ պայմանվորված է եղել աննշան փոփոխություններով, և մի շարք գնահատականներ սուբյեկտիվ են եղել:

Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ սկզբնապես Doing Business-ը ստեղծվել է որպես գիտական նախագիծ, որի նպատակը կառավարություններին երկրի տնտեսական դրության մասին տեղեկատվություն տրամադրումն է՝ չազդելով նրանց գործունեության վրա: Բացի այդ՝ փորձագետների կարծիքով՝ եթե շատ երկրներ առաջանհերթ մտածեին վարկանիշում իրենց դիրքերի բարելավման մասին, դա երկրում բիզնես վարելու պայմանների բարելվաման վրա միայն անուղղակի ազդեցություն կունենա:

Bloomberg-ի հաղորդմամբ՝ փորձագիտական խմբի ղեկավար Թրեվոր Մանուելը ՀԲ-ին կոչ է արել առավել համարժեք մեթոբանություն մշակել և զեկույցը նոր անվամբ հրապարակել:  Խոսքը մասնավորապես միասնական  վարկանիշից հրաժարվելու և երկրները առավել մեծ թվով չափանիշներով գնահատելու մասին է: ՀԲ-ն հայտարարել է, որ կշարունակի Doing Business-ի հրապարակումը:

Փորձագետների խոսքով՝ զեկույցը սովորաբար քննադատում են ցածր հորիզոնականներում գտնվող, սակայն ՀՆԱ-ի բարձր ցուցանիշներ ունեցող երկրները: Այսպես՝ ավանդաբար ամենից շատ դժգոհում է Չինաստանը, որը 2012թ. զեկույցում զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը, ինչպես նաև Հնդկաստանը, որը 132-րդ հորիզոնականում է: Նրանք  անգամ դիմել են ՀԲ-ին՝ վարկանիշում իրենց դիրքերի վերանայման պահանջով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը մինչև 2015թ. Doing Business զեկույցում Ռուսաստանի համար առնվազն 50-րդ և 2018թ. 20-րդ հոփրիզոնական ապահվելու պահանջ  է պարունակում: 2012թ. Ռուսաստանը վարանիշում զբաղեցրել է 112-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բաչելավելով 8 հորիզնականով:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության հաշվարկների համաձայն՝ եթե իրականացվեն մեկնարակած բոլոր բարեփոխումները Ռուսաստան կհայտնվի միայն 44-րդ հորիզոնականում: Ավելին՝  փորձագետների մի մասի կարծիքով՝ զեկույցը չի կարող գործարար միջավայրի  ցուցիչ լինել. այն միայն ցույց  է տալիս մի շարք ոլորտներում բյուրոկրատական պատնեշների մակարդակը:

2013թ. Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավելով 18 հորիզոնականով: Կառավարության 2012թ. հոկտեմբերի 25-ի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով զեկույցին, էկոնոմիկայի արդեն նախկին  նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարել էր նոր ծրագիր մշակել` Հայաստանի դիրքերը բարելավելու համար: Միաժամանակ՝ նա նշել էր, որ երկրում իրագործվող բարեփոխումներն արդյունք կտան 1-2 տարի հետո, ինչն էլ իր արտացոլումը կգտնի ՀԲ զեկույցում: «Էկոնոմիկայի նախարարության զեկույցի համաձայն, շատ բարեփոխումներ դեռ չեն արտացոլվել ՀԲ վարկանիշում, ուստի մենք ակնկալում ենք, որ հաջորդ վարկանիշում մենք նույնպես առաջընթաց կունենանք: Այսօր մենք մտնում ենք լավագույն երկրների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար պետք է նպատակ լինի մտնել լավագույն երկրների 20-յակի մեջ, եթե ոչ տասնյակի մեջ»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել ոլորտների ողղությամբ, որտեղ Հայաստանը թերություններ ունի:

Վարչապետը հանձնարարել էր էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարություններին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել Doing Business-ի վերաբերյալ միջոցառումների նոր ծրագիրը: Տիգրան Դավթյանը, իր հերթին, հայտարարել էր, որ վերջին տարիներին երկրում լուրջ աշխատանք է տարվում գործարարության և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Չնայած նրան, որ այս տարի մենք արձանագրել ենք ցուցանիշի աննախադեպ աճ, որը չի գրանցել ոչ մի երկիր, մենք չպետք է կանգ առնենք ձեռք բերվածի վրա»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում