Եվրահանձնաժողովը պաշտոնապես հավանություն է տվել ամերիկյան InterContinental Exchange և եվրոպական NYSE Euronext բորսաների միաձուլմանը՝ չհայտնաբերելով հակամենաշնորհային օրենսդրության որևէ խախտում: Այսպիսով՝ ICE-ն $10,1 մլրդ-ով գնել է NYSE Euronext-ը, հաղորդում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովի անդամները ստուգել են երկու տեսակի ակտիվներ, որոնցով բորսաներում գործարքներ են կատարվում՝ պարենային ապրանքների դերվիատիվներ և ԱՄՆ բորսայական շուկայի ինդեքսային դերիվատիվներ: Մանրամասն ուսումնասիրությունից հետո հանձնաժողովում եզրահանգել են, որ երկու բորսաների միաձուլումը չի վնասի մրցակցությունը, քանի որ նրանք անմիջական մրցակիցներ չեն, և գործարքի ավարտից հետո կսկսեն մրցացկել այլ բորսաների հետ:
Գործարքի արդյունքում ICE-ն կսկսի վերահսկել Լոնդոնի Liffe բորսան՝ Եվրոպայում դերիվատիվների երկրորդ ամենամեծ շուկան, ինչի շնորհիվ կկարողանա մրցակցել Չիկագոյի առևտրային բորսայի հետ: Միաձուլման արդյունքում ձևավորված բորսան աշխարհում առևտրային երրորդ ամենամեծ հարթակն է դառնում՝ զիջելով միայն Հոնկոնգի և Չիկագոյի բորսաներին:
Ավելի վաղ գործարքին հավանություն են տվել երկու ընկերությունների բաժնետերերը: Եվրահանձաժողովի որոշման ֆոնին երկու ընկերությունների բորսաների գնանշումները նվազել են: Այսպես՝ ICE-ն կորցրել է իր կապիտալիզացիայի 1,45%-ը՝ արձանագրելով $170,05/մեկ բաժնետոմս ցուցանիշը, իսկ NYSE Euronext-ը՝ 0,96%-ով՝ մինչև $40,04/ մեկ բաժնետոմս:
Civilnet











