Գլխավոր Լրահոս

Carrefour-ը հեռանում է Չիանստանից և Թայվանից. Wall Street Journal

Carrefour-ը հեռանում է Չիանստանից և Թայվանից. Wall Street Journal

Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը դիտարկում է  Չինաստանում և Թայվանում իր բիզնեսի վաճառքի հնարավորությունը՝ Հոնկոնգի բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխման կամ այլ ընկերությունների ակտիվների հետ միաձուլման միջոցով, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով սեփզկան աղբյուրները: Carrefour-ում հրաժարվել են մեկնզբանել այս տեղեկությունները: Թերթի հաղորդմամբ՝ ռիթեյլերի ծրագրերը դեռ նախնական փուլում են: Ցանցը մտադիր է տեղաբաշխման միջոցով շուկայից $1 մլրդ ներգրավել՝ մրցունակության հետագա բարրձրացման նպատակով:

Չինաստանին բաժին է ընկնում ընկերության ասիական ստորաբաժանաման վաճառքների 77%-ը՝ $8,4 մլրդ: Ներկայում Չիանստանում մեծացել է նաև մրցակցությունը տեղական խաղորդների կողմից: 2012թ. վերջի դրությամբ Չինաստաում ցանցն ունեցել  է 220 խանութ, որի շնորհիվ համարվել է չինական շուկայի չորրոդ ամենամեծ խաղացողը՝ 6,9% մասնաբաժնով: Երեք տարի առաջ ն շուկայի ա երրորդ խաղացողն էր՝ 9,1% մանսաբաժնով: Թայվանում Carrefour-ին բաժին է ընկնում շուկայի 48,1%-ը:

Ըստ WSJ-ի՝ ցանցը մտադիր է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել Ֆրանսիայի շուկայի ուղղությամբ, որին բաժին է ընկնում իր եկամուտների 45%-ը: Վերջին մի քանի տարում ռիթեյլերը լքել է նաև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի և Մալայզիայի շուկաները:  

Փորձագետների կարծիքով՝ օտարեկրյա ընկերությունները Չինաստանում մի շարք խնդիրների են առերեսվում, մասնավորապես՝ սպառողական խիստ գնացուցակի փոփոխություններին, սննդամթերքի անվտանգության հարցերը սպառողների իրավունքների պաշտապանությունը և այլն: Վերջին 10 տարում կտրուկ դանդաղել են երկրում վաճառքի տեմպերը:

Փորձագետների մյուս մասը Չիանստանի շուկան հեռանկարային է համարում, քանի որ վերջին հինգ տարում երկրի հիպերմարկետներում վաճառքի ծավալները երկու անգամ աճել են՝ 2012թ. կազմել են $91 մլրդ՝ 2008թ. $48 մլրդ-ի համեմատ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում