2014թ. Ֆրանսիայի կառավարության ծախսերը €1,5 մլրդ-ով պակաս կլինեն 2013թ.-ի համեմատ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն, հաղորդում է AFP-ն: Նրա խոսքով՝այսպիսի խնայողության Ֆրանսիայի կառավարությունը չի գնացել սկսած 1958թ.՝ Հինգերերոդ հանրապետության կազմավորումից հետո:
Խնայողության միջոցառումներն ուղղված են բյուջեի պակասուրդի նվազմանը: Այն գերազանցում է ՀՆԱ-ի 3% մակարդակը, որը ըստ Մսաստիխտյան համաձայնագրի՝ Եվրամիության հիմնարար փաստաթղթի, առավելագույն մակարդակ է համարվում: 2013թ. պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3,9%, 2014թ. կնվզի մինչև ՀՆԱ-ի 3,6% և 2015թ. ՀՆԱ-ի 2,8%:
Ծախսերի կրճատման գրեթե կեսը բաժին կընկնի կենտրոնական կառվարությունից ռեգիոնների բյուջեներին հատկացվող գումարին: Եվս €750 մլն-ով կկրճատվեն նախարարությունների ծախսերը:
Տոկոսային արտահայտությամբ կառավարությունն իր ծախսերը, որը 2013թ. պետք է կազմի 395 մլրդ, կկրճատի ընդամենը 0,4%-ով:
Եվրահանձնաժողովի կանխատեսման համաձայան՝ 2013թ, Ֆրանսիայի ՀՆԱ-ն կկրճատվի 0,1%-ով՝ 2014թ. արձանագրելով 1,1% աճ: Գործազրկության մակարդակը կլինի 10,6-10,9%, ինչը զիջում է 2013թ. միջին եվրոպական ցուցանիշը՝ 12,2%:
Վերջին տարիներին Ֆրանսիան արդեն խնայողության մի շարք ծրագրեր է իրականացրել: Կառավարության քայլերը հիմնակաում ուղղված են եղել պակասուրդի կրճատմանը՝ եկամուտների աճի ճանապարհով: Մասնավորապես ընդունվել է տարեկան ավելի քան €1 մլն եկամուտ ունեցողների նկատամամբ 75% հարկ է սահմանելու մասին օրենքը, որը մի շարք հարուստ ֆրանսիացիների կողմցի խիստ քննադատությանն է արժանացել:
Civilnet











