Գլխավոր Լրահոս

Բուլղարիան՝ ամենավտանգավոր երկիրը հանգստի համար. վարկանիշ

Բուլղարիան՝ ամենավտանգավոր երկիրը հանգստի համար. վարկանիշ

Բուլղարիան և Կիպրոսը գլխավորել են ռուսական «Ալֆաստրախովանիյե» ընկերության՝ հանգստի համար ամենավտանգավոր երկրների վարկանիշը: Այն կազմվվել է ապահովագրական դեպքերի առանձնահատկությունների հիման վրա, որոնք առավել տարածված են այս կամ այն երկրներում ռուս զբոսաշրջիկների շրջանում: Բժշկին դիմելու ամենատարածված պատճառը՝ դեպքերի 30%-ը, շնչուղիների բորբոքումն է: Երկորդր տեղում աղեստամոքսային տրակտի բորբոքումն է՝ 8,6%: «Լավագույն եռյակը» եզրափակում է ականջների բորբոքումը՝ դեպքերի 7,3% ցուցանիշով:

Դեպքերի 6,6%-ը բաժին է ընկնում ջարդվածքներին և հոդախախատումներին: 5,9%  դեպքերում բժշկին դիմում են վնասվածքների համար:

Վերոնշյալ հինգ պատճառների հիման վրա ապահովագրական ամենամեծ թվով դիմումները հենց Բուլղարիային են բաժին ընկնոմ, երկրորդ տեղում Կիպրոսն է, երրորդ տեղում՝ Ավստրիան, որին հաջորդում է Հունաստանը: Հինգերորդը Իտալիան է, վեցերորդ հորիզնականում Գերմանիան է: Առաջատար յոթնյակը եզրափակում է Իսպանիան:

Եթե Բուլղարիան առավել վտանգավոր է  շնչուղիների բորբոքումների համար՝ դեպքերի 47%, Իտալիան և Ավստրիան վնասվածքների առաջատարներն են:

Աղեստամոքսային հիվանդությունների դեպքերի թվով առաջատարը  Հունաստանն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում