Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը դեպի նվազեցում է վերանայել է ՀՆԱ-ի աճի գնահատականը

ԱՄՆ-ը դեպի նվազեցում է վերանայել է ՀՆԱ-ի աճի գնահատականը

ԱՄՆ առևտրի նախարարությունը իջեցրել է 2013թ. 1-ին եռամսյակի ԱՄՆ ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ տարեկան կտրվածքով մինչև 1,8%՝ նախկին 2,4%-ի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը:

Ուշագրավ է, որ գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները ավելի վաղ գնահատականի վերանայում չէին կանխատեսել:
Նախարարությունը գնահատականի վերանայումը պայմանավորել է ԱՄՆ-ում հարկերի բարձրացմամբ և սպառողական ծախսերի աճի դանդաղմամբ: Ավելին՝ իջեցվել է նաև սպառողական ծախսերի գնահատականը՝ մինչև 2,6%՝ նախորդ 3,4%- համեմատ:
Անցած եռամսյակում PCE Core Core (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy) ինդեքսը, որը Դաշնային պահուստային համակարգն օգտագործում է գնաճի հաշվարկի համար, կազմել է 1,3%, և նախկին գնահատականի ու փորձագետների նախորդ կանխատեսման  համեմատ անփոփոխ է:
ԱՄՆ-ում աշխատավարձից գանձվող հարկի բարձրացումը հանգեցրել է ճանապարհորդությունների, իրավաբանական ծառայությունների, անձնական հիգենիայի և առոջապահական նպատակներով կատարվող ծախսերի նվազմանը:
2013թ. 1-ին եռամսյակում ամերիկացիների տնօրինվող եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 8,6%-ով, որը արձանագրելով 2008թ. 3-րդ եռամսյակից հետո արձանագրված նվազագույն ցուցանիշն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում