Գլխավոր Լրահոս

Կիպրոսի վարկանիշն իջեցվել է մինչև «ընտրովի դեֆոլտի» մակարդակի

Կիպրոսի վարկանիշն իջեցվել է մինչև «ընտրովի դեֆոլտի» մակարդակի

Միջազգային վարկանաշային Standard&Poors գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել է մինչև «ընտրովի դեֆոլտի» մակարդակի՝ պայմանավորված երկրի իշխանությունների` մինչև €1 մլրդ պետպարտատոմսերը առավել երկրաժամկետ պարտավորություններով փոխարինելու մասին հայտարարությամբ, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ այս քայլը կնպաստի կարճաժամկետ հեռանկարում երկրի իրացվելիության խնդրի լուծմանը, սակայն նման պարտատոմսերը ,մյուս կողմից, պակաս շահավետ պայմաներով են թողարկվում, և այս փոխարինումը վնասաբեր  է: S&P-ն հայտարարել է, որ Կիպրոսի վարկանիշը կարող է մեկ աստիճանով բարձրացնել, եթե գործընթացն ավարտվի ըստ նախատեսվածի:

Հունիսի 27-ին Կիպրոսի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ €1 մլրդ-ի՝ 2013թ. մինչև 2016թ. 1-ին եռամսյակ մարման ժամկետով պետպարտատոմսերը կփոխարինվեն նույն տոկոսադրույքով 10-ամյա մարման ժամկետով հինգ թողարկմամբ՝ նշելով, որ դա Եվրախմբից  €10 մլրդ վարկի ստացման անհրաժեշտ պայման է:  

Միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Fitch-ը, Կիպրոսի վարկանիշը ևս իջեցրել է մինչև CCC՝ «սահմանափակ դեֆոլտի» մակարդակի: 

Ի դեպ՝ ԱՄՆ-ի վարկանիշը Fitch-ը հաստատել է ААА մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ:

Ըստ գործակալության փորձագետների՝ որոշումը վկայում է ԱՄՆ ուժեղ տնտեսության և դրամավարկային ուժեղ գործոնների առակայության, ինչպես նաև պետբյուջեի պակասուրդի կրճատման մասին:

Fitch-ը նշել է նաև, որ բարձագույն՝ ААА մակարդակ ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ի պետպարտքն ամենամեծն է: Երկրի պարտավարությունները կազմում են ավելի քան ՀՆԱ-ի 100%, որը շուրջ երկու անգամ գերազնացում է բարձագույն վարանիշով երկրների միջին ցուցանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում