Պեժո ընտանիքը կարող է Peugeot Citroen ավտոկոնցեռնի վերահսկողությունը հանձնել ամերիկյան General Motors ավտոհսկային, հաղորդում է Reuters գործակալությունը: Peugeot-ի վաճառքների երկու երրորդը բաժին է ընկնում Եվրոպային, որի ավտոշուկան անշեղորեն կրճատվում է՝ պայմանավորված գործզարկության բարձր մակարդակով և եկամուտների նվազմամբ: Փորձագետների կարծիքով՝ գործարքը կարող է առերեսվել Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունների դիմակայությանը:
Ըստ գործակալության՝ Peugeot-ն օգնության է դիմել իր գործընկեր GM-ն: «Պեժո ընտանիքը համակերպվել է Peugeot-ի նկատմամբ վերահսկողության կորստի մտքի հետ»,- նշում է Reuters-ը՝ հավելելով, որ ընտանիքը որոշել է դիմել այս քայլին ընկերությունը պահանելու համար: Ներկայում Պեժոներին է պատկանում ընկերության բաժնետոմսերի փոքրամասնական փաթեթը՝ 25,4%-ը, ընդ որում քվեարկության իրավունքով բաժնետոմսերը դրանց 38,1%-ն են: Գործարքով նախատեսվում է այս փաթեթի ամբողջական կամ մասնակի վաճառք GM-ին, որը ֆրանսիական ակտիվները կարող է միավորել Opel-ի հետ: GM-ը, որին պատկանոմ է Peugeot-ի բաժնետոմսերի 7%-ը, գործարքի կայանալու դեպքում կկարողանա սեփական հայեցողությամբ փակել ֆրանսիական գործարանները և ազատել աշխատակիցներին:
Peugeot-ում չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Անցած շաբաթ GM-ի գլխավոր տնօրեն Դեն Ակերսոնը հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը Peugeot-ում նոր ներդորւմներ չի ծրագրում՝ մյուս կողմից նշելով, որ որոշակի հանգամանքների փոփոխության դեպքում GM-ը կարող է վերանայել իր դիրքորոշումը: Ըստ Reuters-ի՝ ավելի վաղ ֆրանսիացիները աջակցության ստացման համար դիմել էին չինացի իրենց գործընկեր Dongfeng-ին:
2012թ. ֆրանսիական ավտոկոնցեռնը ռեկորդային՝ €5 մլրդ վնաս է արձանագրել: Եվրոպայում ընկերության վաճառքները նվազել են 16%-ով: Ընկերությունը, ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ, վնասներ կկրի նաև 2013թ.: Եվրոպական ավտոարտադրողների միության տվյալների համաձայն՝ընթացիկ տարվա աառաջին հինգ ամիսներին Peugeot-ի վաճառաքները նվազել են 13%5-ով՝ 90 հազ. ավտոմեքենա:
Reuters-ի հաղորդմամբ՝ գործարքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա: Peugeot-ի վերահսկողությունը GM-ին փոխանացման դեպքում կարող է կրճատվել ընկերության ինչպես արտադրությունը Գերմանաիայում և Ֆրանսիայում, այնպես էլ աշխատակազմը: GM-ը վերջերս փակել է Բելգիայի գործարանը և մտադիր է փակել ևս մեկ գործարան Գերմանիայում՝ 20 հազ. աշխատակազմով: Peugeot-ն ևս մտադիր է կրճատել իր գործարանների թիվը: Ներկայում ֆրանսիայում ընկերության հինգ գործարան աշխատում է իր արտադրական հզորությունների 71%-ի չափով:
Փորձագետների կարծիքով՝ մինչև Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք խորհդարանական ընտրությունները հազիվ թե հայտարարեն գործարքի մասին: Անցած տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Peugeot-ում ծրագրված կրճատումները անթույլատրելի էր որակել: Ավելի ուշ Ֆրանսիայի կառավարությունը իր զեկույցում նշել էր, որ ընկերություոնում կրճատումները անխուսափելի կլինեն, այն փրկել հնարավոր չի լինի:
Փորձագետները նշում են, որ գործարքին տեսականորեն կարող է խոչընդոտել Եվրամիության հակամենաշնորհային հանձնաժողովը: Մյուս կողմից՝ Opel/GM-ի և Peugeot-ի միավորված ատիվներին շուկայի ընդամենը 17%-ը բաժին ընկնում, սակայն եվրոպացի պաշտոնյաները, հաշվի առնելով, որ գեմանական Volkswagen-ի մասնաբաժինը 25% է, կարող են հաստատել գործարքը:
Civilnet











