Գլխավոր Լրահոս

Աշխարհի ամենաշահութաբեր բանկը չինական է. վարկանիշ

Աշխարհի ամենաշահութաբեր բանկը չինական է. վարկանիշ

Բրիտանական The Banker ամսագիրը հրապարակել է աշխարհի թոփ-1000 բանկերի վարկանիշը, ըստ որի՝ 2012թ. ամենաշահութաբերն աշխարհում Չինաստանի Առևտրաարդյունաբերական բանկն է (Industrial and Commercial Bank of China,ICBC): Ընդ որում՝ ամենաշահութաբեր բանկերի ցուցակը առաջին անգամ է չինական բանկ գլխավորում: 2011թ. ICBC-ը զբաղեցրել է երրոդ հորիզոնականը` զիջելով Bank of America-ին և JP Morgan-ին, որոնք այս տարի զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Զգալիորեն կրճատվել է բրիտանական բանկերի շահույթը՝  41%-ով: Նրանցից հետ չեն մնում ֆրանսիակն բանկերը, որոնց շահույթը կրճատվել է 30%-ով: Ամենաշահութաբեր բանկերի լավագույն տասնյակում բրիտանական միայն մեկ բանկ է ընդգրկված՝ HSBC-ն՝ պայմանավորված բանկի ասիական ստորաբաժանման զգալի ներդրումներով:

Բրիտանական միակ բանկը, որը բարելավել է իր դիրքերը, Standard Chartered-ն է: Վերջինս զբաղեցրել է 33-րդ հորիզնականը՝ նախորդ վարկանիշի 32-րդ տեղի համեմատ և իր շահույթն ավելացրել է 3%-ով:
Նախաճգնաժամային շրջանում Մեծ Բրիտանիային բաժին է ընկել ֆինանսական սեկտորի գլոբալ շահույթի 11%-ը: Ներկայում ցուցանիշը նվազել է մինչև 2,61%:
Զեկույցի համաձայն՝ բավական չափազանց թույլ դինամիկա են արձանագրում իսպանական բանկերը, որոնց ընդհանուր վնասը կազմել է $73 մլրդ՝ ՀՆԱ-ի 5%-ը: Ավելին՝ ամենավնասաբեր բանկերի առաջին տասնյակում վեցը իսպանական բանկեր են:
Ըստ ամսագրի խմբագիր Բրայան Կապլանի՝ այս տարի թոփ-1000 բանկերի ընդհանուր շահույթը վերականգնել է նախաճգնաժամային մակարդակը, ընդ որում՝ լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերի շարքում են թուրքական բանկերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում