Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիան՝ օնլայն առևտրի ամենազարգացած շուկան աշխարհում. զեկույց

Մեծ Բրիտանիան՝ օնլայն առևտրի ամենազարգացած շուկան աշխարհում. զեկույց
Մեծ Բրիտանիան գլխավորել է ամերիկյան Cushman & Wakefield ընկերության օնլայն առևտրի ամենազարգացած շուկաների  վարկանիշը: Global Perspective on Retail զեկույցը կազմվել է աշխարհի ավելի քան 100 երկրներում մանրածախ առևտրի և ենթակառուցվածքների համեմատության  հիման վրա: Ընկերության փորձագետները օնլայն առևտրի շուկայի ծավալները գնահատել են 6 հիմնական ցուցանիշի հիման վրա՝ վաճառքների ընդհանուր ծավալ, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող օնլյան առևտրի ծավալներ, վերջին 5 տարիներին օնլյան առևտրի ծավալների աճը, դրանց տարեկան աճ, ինչպես նաև ընդհանուր աևտրում օնլայն առևտրի մասնաբաժինը: Ենթկառուցվածքները գնահատվել են 7 ցուցանիշի հիման վրա՝ լոգիստիկայի արդյունավետություն, ցանցային պատրաստվածություն, ինտերնետի մատչում, բջջային սարքավորումների, ինչպես նաև կրեդիտ քարտերի տարածվածություն, էներգետիկ ենթակառուցվածքների վիճակ և ինտերնետ անվտանգությունը: Համեմատության արդյունքում յուրաքանչյուր երկրի համար սահմանվել է 13 կետից կազմված ցուցիչ, որի հիման վրա վարկանիշում բաշխվել են նրանց տեղերը: Ըստ զեկույցի՝ օնլյան առևտրի աշխարհի ամենախոշոր շուկան ԱՄՆ-ն է՝ օնլյան գլոբալ առևտևի մեկ երրորդով՝ 2012թ. $187 մլն-ով:  Չինաստանը օնյլայն առևտրի ամենախոշոր շուկան է զարգացող երկրների շրջանում: Փորձագետները նշում են, որ զգալիորեն փոխվել է օնլյան առևտրի աշխարհագրությունը, և բջջային սարքավորումներով կատարվող առևտրի աճ է արձանագրվում հատկապես զարգացող շուկաներում: Զեկույցի համաձայն՝ վերջին երեք տարում օնլյան գլոբալ առևտրի տարեկան 18% աճ է արձանագրվել: «Ինտերնետը անճանաչելիորոն փոխել է գլոբալ մանրածախ առևտրի պատկերը և շարունակում է ակտիվորեն ազդել այս գործըթնացի վրա: Եթե ռիթեյլերներին և դեվելոփերներին հաջողվի հեշտորեն հարմարվել նոր պայմաններին, նրանք կկարողանան ոչ միայն պահպանել առևտրի զգալի աճը, այլև ամրապդնել իրենց դիրքերը ավանդական խանութներում և առևտրի կենտրոններում», -նշել է ընկերության ղեկավար Ջոն Սթրոնը: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ օնլյան առևտրի խոշորագույն շուկան դառնալու ամենամեծ ներուժը Չինաստանն ունի: Ընկերությունում այս շուկայի «ծագող աստղ» են համարում Մալայզիան, որը  ներկայում 34-րդ հորիզնականում է,  սակայն զարգացած ենթակառուցվածքների և սպառողների մեծ ներուժի պայմաններում նա կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում