Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներում գնաճն այդքան ցածր

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներում գնաճն այդքան ցածր

Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Մարտին Ֆելդստայնը Project Syndicate կայքում հոդված է հրապարակել՝ փորձելով բացատրել, թե ինչու է Միացյալ Նահանգներում գնաճն այդքան ցածր: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ում քանակական մեղմումը գոյություն ունեցել գնային կայունությանը զուգահեռ: Կամ, ինչպես ես եմ հաճախ լսում, «Դաշնային պահուստային համակարգի այդքան շատ փող տպելու փաստը ինչո՞ւ չի հանգեցրել ավելի բարձր գնաճի»:

Գնաճը, անշուշտ, բավական ցածր է եղել: Վերջին հինգ տարիների ընթացքում սպառողական գների ինդեքսը տարեկան ավելացել է ընդամենը 1.5%-ով: Գնաճը չափելու Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախընտրած միջոցը (անձնական սպառման ծախսերի գնային ինդեքսը՝ չհաշված սնունդը և էներգիան) նույնպես բարձրացավ ընդամենը 1.5%-ով:

Հակառակ դրան՝ ԴՊՀ-ի կողմից այս ժամանակահատվածում երկարաժամկետ պարտատոմսերի գնումն աննախադեպ է եղել: ԴՊՀ-ն գնել է ավելի քան $2  տրլն-ի պարտատոմսեր՝ թողարկված ֆինանսների նախարարության կողմից, և հիփոթեքային վարկերով ապահովված արժեթղթեր, ինչը գրեթե տասն անգամ ավելի է, քան անցած տասնամյակում տարեկան գնվող պարտատոմսերի թիվը:
Միայն անցած տարիԴՊՀ-ի հաշվեկշռին առկա պարտատոմսերի պաշարն ավելացել է ավելի քան 20%-ով:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ դրա մի քանակի արագ աճը իրոք հանգեցնում է բարձր գնաճի: Դա շատ հստակ էր Գերմանիայի հիպերինֆլյացիայի ժամանակ 1920-ականներին և 1980-ականներին Լատինական Ամերիկայի դեպքում: Սակայն Ամերիկայում դրամի քանակի աճի նույնիսկ ավելի չափավոր տեմպերով տեղաշարժերը համապատասխանաբար իրենց ազդեցությունն են ունեցել գնաճի տեմպերի տեղաշարժերի վրա: 1970-ականներին ԱՄՆ-ում շրջանառության մեջ առկա դրամի քանակն աճեց տարեկան միջինը 9.6%-ով, ինչը ամենաբարձրն էր անցած կես դարում, գնաճը միջինը կազմեց 7.4%, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն էր անցած հիսուն տարում: 1990-ականներին դրամի քանակի աճը կազմեց միջինը ընդամենը 3.9%, իսկ միջին գնաճը ընդամենը 2.9% էր:

Դա է պատճառը, որ վերջին հինգ տարիներին ԴՊՀ-ի կողմից պարտատոմսերի զանգվածային գնումներին գնաճային պատասխան միջոցառումների բացակայությունն այդքան առեղծվածային է թվում: Սակայն առեղծվածն անհետանում է, երբ գիտակցում ենք, որ քանակական մեղմումը նույնը չէ, ինչ «գումար տպելը» կամ ավելի ճիշտ՝դրամի զանգվածն ավելացնելը:

Ավելցուկային պաշարներ

Դրա մի զանգվածը, որն ամենասերտն է առնչվում գնաճին, հիմնականում բաղկացած է ավանդներից, որոնք ձեռնարկություններն ու տնային տնտեսությունները ներդնում են առևտրային բանկերում: Ավանդաբար որքան ԴՊՀ-ն շատ է պարտատոմսեր գնել, այնքան դա հանգեցրել է գումարների այս պաշարի ավելի արագ աճի: Սակայն 2008թ. ԴՊՀ կանոններում արմատական փոփոխությունը խախտեց այս գերատեսչության կողմից պարտատոմսերի գնման և դրա մի զանգվածի ծավալի միջև ուղղակի կապը: Արդյունքում ԴՊՀ-ն գնել է մեծ քանակությամբ պարտատոմսեր՝ առանց հանգեցնելու դրամի զանգվածի (հետևաբար նաև գնաճի տեմպերի) աճին:

Պարտատոմսերի գնման և դրամի զանգվածի միջև կապը կախված է նրանից, թե ինչ դեր են խաղում առևտրային բանկերի «ավելցուկային պաշարները»: Երբ ԴՊՀ-ն գնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարտատոմսերը կամ այլ ակտիվներ, ինչպիսիք են, օրինակ, հիփոթեքային վարկերով ապահովված արժեթղթերը, նա առևտրային բանկերի համար ստեղծում է «պաշարներ», որոնք բանկերը որպես ավանդ ի պահ են տալիս հենց իրեն՝ ԴՊՀ-ին:

Առևտրային բանկերից պահանջվում է ունենալ պաշարներ, որոնց ծավալը հավասար է իրենց ստուգելի ավանդների (ավանդներ, որոնց ընթացիկ հաշիվները կարելի է ստուգել) մասնաբաժնին: Քանի որ մինչև 2008թ. ԴՊՀ-ն ոչ մի տոկոս չէր վճարում պահանջված գումարից՝ բացի առկա ավելցուկային պաշարների դիմաց, դա խթան հանդիսացավ, որպեսզի առևտրային բանկերը վարկեր տրամադրեն տնային տնտեսություններին և ձեռնարկություններին այնքան, մինչև դրա արդյունքում ավանդների աճը սպառեց ավելցուկային այդ ողջ պաշարները: Առևտրային բանկերում այդ ավելցուկային ավանդները, ըստ էության, համարվում էին դրամի զանգվածի համապատասխան աճ:

Առևտրային բանկերի կողմից վարկերի ավելացումը տնային տնտեսություններին և ձեռնարկություններին հնարավորություն է տալիս մեծացնել իրենց ծախսերը: Այդ հավելյալ ծախսերը նշանակում են անվանական (արտադրանք շուկայական գներով) ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակ: Անվանական ՀՆԱ-ում այդ աճի մի մասը նպաստում է ավելի բարձր իրական (գնաճով ճշգրտված) ՀՆԱ-ի առաջացմանը, մինչդեռ մնացյալը երևում է որպես գնաճ: Ահա թե ինչպես են պատմության ընթացքում ԴՊՀ-ի կողմից պարտատոմսերի գնումներն ավելացրել դրամի զանգվածը, ինչպես նաև գնաճի տեմպերը:

ԴՊՀ-ի կողմից պարտատոմսերի գնումների և դրա հետևանքով դրամի զանգվածի ավելացման միջև կապը խախտվեց 2008-ից հետո, քանի որ ԴՊՀ-ն սկսեց տոկոսներ վճարել ավելցուկային պաշարների դիմաց: Այս լիովին անվտանգ և իրացվելի ավանդների համար սահմանված տոկոսադրույքը առևտրային բանկերին դրդեց իրենց ավելցուկային պաշարները պահել ԴՊՀ-ում, քան տրամադրել որպես վարկ և ստեղծել ավանդներ, որպեսզի կլանեն ավելացած պաշարները, ինչպես նրանք կվարվեին 2008-ից առաջ:

Արդյունքում ԴՊՀ-ում պահվող ավելցուկային պաշարների ծավալը կտրուկ աճել է. եթե այն 2008թ. $2  մլրդ-ից պակաս էր, այժմ այն կազմում է $1,8  տրլն: Սակայն ավելցուկային պաշարների դիմաց տոկոսներ վճարելու ԴՊՀ-ի այս նոր քաղաքականությունը նշանակում էր, որ ավելցուկային պաշարների առավել հասանելիությունը 2008-ից հետո չբերեց ավանդների շատ ավելի արագ աճիև դրամի՝ շատ ավելի մեծ զանգվածի առաջացման:

2008թ. վերջիցմինչև 2012թ.վերջըընդհանուրդրամիզանգվածիչափը (հայտնիէորպես M2) աճեցտարեկանմիջինըընդամենը 6.2%-ով: ՉնայածընդհանրապեսանվանականՀՆԱ-ներկարժամանակահատվածումաճումէնույնտեմպերով, ինչդրամիզանգվածը, 2008-ից հետո բավական ցածր և նվազող տոկոսադրույքների դեպքում տնային տնտեսությունները և հաստատությունները միտված էին իրենց մոտ ավելի շատ գումար պահել, ինչը կապված էր ընդհանուր անվանական ՀՆԱ-ի ցուցանիշի հետ: Այսպիսով, եթե M2-ն աճեց ավելի քան 6%-ով, ապա անվանական ՀՆԱ-ն աճեց ընդամենը 3.5%-ով, իսկ ՀՆԱ-ի գնային ինդեքսը՝ընդամենը 1.7%-ով:

Այնպես որ՝ զարմանալի չէ, որ գնաճն այսքան չափավոր է մնացել, անշուշտ, ավելի ցածր, քան այն եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ցանկացած տասնամյակում: Եվ զարմանալի չէ, որ քանակական մեղմումը այդքան քիչ բան է արել անվանական ծախսերը և տնտեսական իրական ակտիվությունն ավելացնելու հարցում:

Անցած հինգ տարիներին բարձր գնաճի բացակայությունը չի նշանակում, որ ապագայում այն չի բարձրանա: Երբ ձեռնարկությունները և տնային տնտեսությունները, ի վերջո, բարձրացնեն վարկերի նկատմամբ իրենց պահանջարկը, առևտրային բանկերը, որոնք ունեն համապատասխան միջոցներ, կարող են նոր վարկավորումով բավարարել այդ պահանջը՝առանց հասնելու այն սահմանագծին, երբ կօգտագործեն միջոցներ, որոնք այլ կերպ կարող են ոչ ադեկվատ պաշարներից ստացված լինել: Ձեռնարկությունների և տնայինտնտեսությունների կողմից ծախսերի ավելացման արդյունքում ստացվող աճը սկզբում կարող է ցանկալի լինել, սակայն շուտով այն կարող է անցանկալի գնաճի աղբյուր դառնալ:

Սկզբունքորեն ԴՊՀ-ն կարող է սահմանափակել գնաճային վարկավորումը՝ բարձրացնելով ավելցուկային պաշարների նկատմամբ տոկոսադրույքը կամ օգտագործելով բաց շուկայական գործողություններ, որպեսզի բարձրացնի դաշնային կարճաժամկետ միջոցների տոկոսադրույքները: Սակայն ԴՊՀ-ն կարող է հապաղել իր գործողություններում կամ կարող է գործել անբավարար ուժով՝զբաղվածության, ինչպես նաևգ նային կայունության վրա կենտրոնանալ ու իր երկակի մանդատի պատճառով:

Այս սցենարը ավելի հավանական է, եթե երկարաժամկետ գործազրկության և թերի զբաղվածության բարձր տեմպերը շարունակվեն, նույնիսկ եթե գնաճի տեմպերն աճում են: Եվ հենց այդ պատճառով է տեղի ներդրողների մտավախությունը, որ կրկին գնաճ կլինի, նույնիսկ եթե ԴՊՀ-ի կողմից վերջին տարիներին պարտատոմսերի մեծածավալ գնումները չեն հանգեցրել գնաճի:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում