Գլխավոր Լրահոս

NYSE Euronext-ը կգնի Libor տոկոսադրույքի հաշվարկման համակարգը. Wall Street Journal

NYSE Euronext-ը կգնի Libor տոկոսադրույքի հաշվարկման համակարգը. Wall Street Journal

Բրիտանական Libor միջբանկային տոկոսադրույքի հաշվարկման համակարգը կվաճառվի եվրոպական NYSE Euronext բորսայական օպերատորին, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը: Գործարքի արժեքը հայտնի չէ:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել հենց NYSE Euronext-ին:  Libor-ի նկատմամբ հավակնություններ է ունեցել նաև կոնսորցիումը, որում ընդգրկված են Bloomberg գործակալությունը, Լոնդոնի ֆոնդայական բորսան և բրիտանական Markit ընկերությունը:

Libor տոկոսադրույքին աշխարհում փոխկապակցված է ավելի քան $800 տրլն-ի վարկային և ածանցյալ գործիքակազմ, այդ թվում՝ $350 տրլն-ը սվոփների և $10 տրլն-ը՝ վարկերի տեսքով: Մինչ այժմ տոկոսադրույքը հաշվարկվել է Բրիտանական բանկային ասոցացիայի կողմից: Մի շարք բանկեր ասոցացիային տեղեկություններ են տրամադրել միջբանկային շուկայում իրենց տոկոսադրույքների մասին, ինչի հիման վրա ասոցացիան 1օրից մինչև 12 ամիս մարման ժամկետով 10 արժույթով վարկերի ընդհանուր տոկոսադրույք  է հրապարակել:

Թերթի հաղորդմամբ՝ NYSE Euronext-ը Մեծ Բրիտանիայում դուստր ձեռնարկություն կբացի, որի սեփականությունը Libor-ն ամբողջովին կդառնա 2014թ.

Արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է սկանդալը՝ կապված բանկերի կողմից Libor-ի մանիպուլացման հետ: Այսպես՝ 2007-2008թ. բանկերը բրիտանական ասոցացային տրամադրվող տոկոսադրույքները նվազեցրել են, որպեսզի չստեղծվի տպավորություն՝ կոնտրագենտները չեն ցանկանում վարկեր վերցնել՝ քանի որ դա կարող է անկայունացնել իրենց ֆինանսական դրությունը:

Բրիտանական Barclays, Royal Bank of Scotland-ը և շվեյցարական UBS-ը իրենց ներկայացված մեղադրանքների համար ընդհանուր առամամբ վճարել են $2,5 մլրդ տուգանք: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի և Եվրոպայի կարգավորիչները հետաքննություն են անցկացնում շուրջ 20 բանկերի նկատմամբ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում