Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն իջեցրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն իջեցրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը գլոբալ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,1%, ասվում է հիմնադրամի հերթական՝ հուլիսի 9-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցում:

2012թ. հոկտեմբերի զեկույցում ԱՄՀ-ն 3,6% աճ էր կանխատեսել, որը 2013թ. հունվարին իջեցրել էր մինչև 3,5% և ապրիլին՝ մինչև 3,3%:

2014-ի համար կանխատեսումը ևս իջեցվել է՝ մինչև 3,8%՝ ապրիլյան 4%-ի համեմատ:

Զեկույցի համաձայն՝ մոտ ապագայում գլոբալ աճի դանդաղումը պայմանավորող հիմնական ռիսկերը կշարունակեն գերակա դիրքեր ունենալ գլոբալ տնտեսությունում: Ավելին՝ հին խնդիրներին կավելանան նորերը, մասնավորապես՝ հնարավոր է զարգացող երկրներում աճն ավելի դանդաղի, և դադարեցվի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տնտեսության խթանման միջոցառումները:

ԱՄՀ-ն, ընդհանուր առմամբ, իջեցրել էր գլոբալ շուկաների հիմնական խաղացողների տնտեսական աճի կանխատեսումները:

Եվրոգոտու տնտեսական աճի կանխատեսումն իջեցվել է 0,2%-ով և 2013թ. կկազմի -0,6%:

2013թ. ԱՄՆ տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի , կաճի 1,7%-ով՝ նախորդ 1,9% կանխատեսման համեմատ, և 2014թ.՝ 2,7%՝ նախորդ 3% կանախատեսման համեմատ:

Զարգացած երկրներից ԱՄՀ-ն բարձրացրել է միայն Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայիև Կանադայի աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար +0,5%, +0,3% և +0,2%:

ԱՄՀ-ն 2013-2014թթ. զարգացած երկրների տնտեսական աճի կանխատեսումը նախորդի համեմատ անափոփոխ է թողել՝ համապատասխանաբար 1,2% և 2,2%, զարգացող երկրների աճի կանխատեսումն իջեցվել է մինչև 5% 2013թ.՝ նախորդ 5,3%- ի համեմատ և 2014թ. մինչև 5,4%՝ նախորդ 5,7%-ի համեմատ:

ԱՄՀ-ն իջեցրել է նաև Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Այսպես՝ զեկույցի համաձայն՝ 2013թ. Չինաստանի ՀՆԱ-ն կաճի մինչև 7,8%՝ ապրիլյան 8% կանխատեսման համամետ և 2014թ.՝ մինչև 7,7%՝ նախորդ 8,2% կանխատեսման համեմատ:

ԱՊՀ երկրների տնտեսական աճի կանխատեսումը ևս իջեցվել է: Այսպես՝ 2013թ. տնտեսական աճը կկազմի 2,8%, որն ապրիլյան կանխատեսմանը զիջում է 0,6%-ով և 2014թ.՝ 3,6%, որը նախորդ կանախտեսմանը զիջում է 0,4%-ով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում