Միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Իտալիայի վարկանիշը՝ BBB+-ից մինչև BBB՝ պահպանելով «բացասական» կանխատեսումը: Գործակալության փորձագետները, մեկնաբանելով վարկանիշի իջեցումը, նշում են, որ Իտալիայի տնտեսական հեռանկարաները վատթարանում են:
Այսպես՝ գործակալությունն իր որոշումը պայմանավորում է երկրի ցածր մրցունակության պահպանմամբ, ցածր աշխատավարձերով, ինչպես նաև ներքին շուկայում առկա մի շարք սահմանափակումներով:
Ըստ S&P-ի՝ ընթացիկ տարում Իտալիայի ՀՆԱ-ի աճը կարող է նվազել մինչև 1,9%-ով՝ մարտյան 1,4% կանխատեսման համեմատ:
Վարկանիշի բացասական կանախատեսումը նշանակում է, որ 2013թ. և 2014թ. վարկանիշի հետագա իջեցման հավանականությունը 25% է:
Արժույթի միջազգային հիմնադրամը ևս քննադատորեն է վերաբերվում Իտալիայի տնտեսական հեռանկարներին: Հիմնադրամը հուլիսի 9-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցում 2013-ի համար Իտալիայի տնտեսության -1,8% անկում է կանխատեսում՝ ապրիլյան -1,5% կանխատեսման համեմատ: Հիմնադրամի փորձագետները ընդգծում են, որ Իտալիայի տնտեսությունը շարունակում է թույլ մնալ, գործազրկության մակարդակը անթույլատրելի բարձր է, և երկրի կառավարութունը պետք է անհապաղ արագացնի բարեփոխումենրի անցկացումը:
Իտալիան, որը եվրոգոտւ երրորդ խոշոր տնտեսությունն է Գերմանիայից և Ֆրանսիայից հետո, արդեն մեկ տասնամյակ ստագանցիայի մեջ է. աճն արգելակում են ցածր մրցուանակությունը, քաղաքական անակայուն համակարգը և պետպարտքի բարձր մակարդակը, որն արդեն կազմում է ՀՆԱ-ի 130%:
Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտիի՝ խիստ խնայուղության միջոցառումների արդյունքում հաջողվել է երկրի պետբյուջեի պակասուրդը նվազեցնել մինչև Եվրամիության կողմից պահանջվող մակարդակ: Ներկայիս վարչապետ Էնրիկո Լետին աճի խթանման միջոցառումների կողմնակից է, և հնարավոր է՝ իջեցնի աշխատուժի համար սահմանված հարկը՝ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Civilnet











